Քննարկում:Ժաննա Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ոչ հավաստի աղբյուրների օգտագործում, զրպարտանք և կողմնակալություն[խմբագրել կոդը]

Հարգելի՛ վիքիհամայնք, կխնդրեի ուշադրություն դարձնել Մասնակից:GardmanahayԺաննա Գալստյան հոդվածում արված վերջին փոփոխություններին: Այն է՝ հոդվածում մեջբերվել էին միջադեպի ժամանակ հնչեցրած ոչ կոռեկտ արտահայտություններն՝ առանց պատշաճ և հստակ աղբյուրներ նշելու կամ նշվել էին աղբյուրներ դեղին մամուլից, ինչպես նաև կան նախադասություններ, որոնք նույնպես հղումների կարիք ունեն, հակառակ դեպքում դրանք համարվում են զրպարտանք: Բացի այդ, իմ կողմից հոդվածում ավելացվել էին մի քանի բաժիններ, որոնք ամբողջությամբ հետ էին շրջվել Մասնակից:Gardmanahay-ի կողմից, հաշվի չառնելով այն, որ ես հստակ աղբյուրներ էի նշել այդ բաժիններում: Քանի որ Քննադատություն բաժինը ստեղծվել էր Մասնակից:GeoO-ի կողմից, վերջինիս կխնդրեի նույնպես ուշադրություն դարձնել հոդվածում տեղի ունեցող քաոսին և կողմնակալությանը: --Berrimor333 (քննարկում) 15:50, 9 Հուլիսի 2018 (UTC)

Հարգելի Berrimor333, նախ անհասկանալի է, թե ինչո՞ւ եք այս քննարկումը բացել, եթե իմ կատարած խմբագրումից հետո կատարել եք Ձեր նախկին գրեթե նույն խմբագրումները՝ չսպասելով քննարկման ավարտին։ Կխնդրեմ հստակ նշել, թե հոդվածի ո՞ր մասն եք պիտակում «Ոչ հավաստի աղբյուրների օգտագործում, զրպարտանք և կողմնակալություն», ինչպես նաև հստակեցնել, թե որ աղբյուրներն եք համարում դեղին մամուլ, ինչ հիմնավորմամբ և ինչո՞ւ Ձեր կողմից հոդվածում ավելացված artsakhpress.am կայքը չի հանդիսանում դեղին մամուլ։ Օրինակ ինչո՞ւ եք կատարել այս խմբագրումը՝ հոդվածում հայ դերասաններ կատեգորիան փոխարինելով Արցախի հերոս կատեգորիայով։ Քանի որ Դուք որակել եք հոդվածը կողմնակալ, ապա ժամանակավոր ավելացնում եմ համապատասխան կատեգորիան։--Գարդմանահայ (քննարկում) 16:24, 9 Հուլիսի 2018 (UTC)
Հարգելի Berrimor333, հաշվի առնելով, որ Ձեր կողմից բացված քննարկումը սկսելուց հետո Դուք շարունակում եք Ժաննա Գալստյան հոդվածում փոփոխություններ կատարելու գործընթացը, ինչպես նաև չեք արձագանքում հոդվածի քննարկման էջում իմ գրածին, ապա կարելի՞ է ենթադրել, որ Դուք Ձեր համար քննարկումը համարում եք փակված։--Գարդմանահայ (քննարկում) 11:54, 10 Հուլիսի 2018 (UTC)
Հարգելի Մասնակից:Gardmanahay, ձեր կողմից արված գրառումը, որը պարունակում էր կողմնակալություն, չեզոքության բացակայություն եւ զրպարտանքի էլեմենտներ, հեռացվել է ոչ թե իմ, այլ ԱշոտՏՆՂ-ի կողմից: Քննարկումը չենք փակում, քանի որ շարունակում եմ պնդել, որ դուք առանց որեէ պատճառի ամբողջությամբ հետ եք շրջել իմ ավելացումները, որոնք արվել են Վիքիպեդիայի բոլոր կանոնների համաձայն՝ համապատասխան հավաստի աղբյուրները նշելով եւ հղումները դնելով: Հիմա եթե հոդվածը պարունակում է ոչ հավաստի կամ հնացած տղեկատվություն, ապա յուրաքանչյուր ոք ունի իրավունք մտցնել փոփոխություններ՝ պահպանելով Վիքի-ի կանոնները, դուք էլ իմ արած ողջ խմբագրական աշխատանքը հետ եք շրջել: --Berrimor333 (քննարկում) 12:26, 10 Հուլիսի 2018 (UTC)
Հարգելի Berrimor333, ինչո՞ւ չեք պատասխանում վերևում գրված իմ հարցերին։ Եթե հրաժարվում եք պատասխանել, ապա պետք է ենթադրել, որ ինձ անհիմն եք մեղադրում «ոչ հավաստի աղբյուրների օգտագործման, զրպարտանքի և կողմնակալության» մեջ, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ Դուք եք ինձ զրպարտում։ Ես կսպասեմ Ձեր արձագանքին կապված իմ հարցերին, իսկ մինչ քննարկման ավարտը չեմ խմբագրի Ժաննա Գալստյան հոդվածը, քանի որ քննարկում է ընթանում։--Գարդմանահայ (քննարկում) 12:45, 10 Հուլիսի 2018 (UTC)
Հարգելի Մասնակից:Gardmanahay, խոսքը գնում էր մասնավորապես հետեւյալ գրառման մասին՝ «Ժաննա Գալստյանն իր պատգամավորական գործունեության ընթացքում աչքի է ընկել քաղաքական հակառակորդների հասցեին հրապարակային վիրավորական արտահայտություններով: Մասնավորապես, 2018 թվականի հունիսի 28-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի ելույթից անմիջապես հետո Ժաննա Գալստյանը սեռական և այլ բնույթի հայհոյանքներ է ուղղել նրա հասցեին՝ անվանելելով նրան գյալմա (ադրբ.՝ Qəlmə, թարգ.՝ եկվոր), գյոթվերան, անասուն, սկոտինա (ռուս.՝ Скотина, թարգ.՝ անասուն), ինչպես նաև «мать твою», տեղում արժանանալով համապատասխան արձագանքի և հետագայում քննադատության ենթարկվելով հասարակության կողմից»: Նախ՝ առաջին նախադասությունը պարունակում է զրպարտանք, քանի որ գրելով <<մասնավորապես>> բառը դուք հավաստում եք, որ այդ դեպքը միակը չէր՝ առանց համապատասխան փաստեր բերելու: Երկրորդը՝ դուք հղում եք կատարում ինչ որ անհասկանալի ծագման տեսանյութի վրա՝ առանձին - առանձին հայհոյանքները նշելով, թերեւս տեսանյութում մարդիկ իրար վրա գոռում են, տիրում է աղմուկ եւ ընդհանրապես պարզ չէ, թե որ հայհոյանքը ում կողմից հնչեցվեց: :Երրորդը՝ հետագայում քննադատության ենթարկվելը ապացուցեք փաստերով, քանի որ հավաստիացնում եմ ձեզ, որ տվյալ միջադեպի առթիվ հնչեցվել է թե կոշտ քննադատություն, թե ի աջակցություն կարծիքներ՝ մասնավորապես Հայկ Խանումյանի կողմից ասված պատասխան հայհոյանքների քննադատություն: Կրկնում եմ, որ ձեր գրառման կոնտեքստը ընդհանրապես ժխտում է որեւէ չեզոքություն տվյալ միջադեպի մասին ու ներկայացնում է սուբյեկտիվ եւ կանխամտածված կողմնակալ տեսակետ: Ուստի իմ խմբագրումը համարում եմ տեղին: --Berrimor333 (քննարկում) 13:09, 10 Հուլիսի 2018 (UTC)
Հարգելի Մասնակից:Gardmanahay, պատասխանեցի ձեր վերեւի գրառմանը:--Berrimor333 (քննարկում) 13:09, 10 Հուլիսի 2018 (UTC)
Հարգելի Berrimor333, Դուք այդպես էլ իմ հարցադրումներին չպատասխանեցիք։ Կրկնում եմ հարցերը՝ «հոդվածի ո՞ր մասն եք պիտակում «ոչ հավաստի աղբյուրների օգտագործում, զրպարտանք և կողմնակալություն», ինչպես նաև հստակեցնել, թե որ աղբյուրներն եք համարում դեղին մամուլ, ինչ հիմնավորմամբ և ինչո՞ւ Ձեր կողմից հոդվածում ավելացված artsakhpress.am կայքը չի հանդիսանում դեղին մամուլ։ Օրինակ ինչո՞ւ եք կատարել այս խմբագրումը՝ հոդվածում հայ դերասաններ կատեգորիան փոխարինելով Արցախի հերոս կատեգորիայով։ Քանի որ Դուք որակել եք հոդվածը կողմնակալ, ապա ժամանակավոր ավելացնում եմ համապատասխան կատեգորիան»։ Ձեր մեջբերած հատվածի զգալի մասը ես չեմ գրել (տես այստեղ), բայց տվյալ խմբագրման փաստը տեղին եմ համարում։ Հոդվածի առնվազն մեկ աղբյուրում նշված է, որ Ժ․Գալստյանը առաջին անգամ չէ նման վարք դրսևորում։ Տեսանյութի հետ ի՞նչ խնդիր կա։--Գարդմանահայ (քննարկում) 13:34, 10 Հուլիսի 2018 (UTC)
Քանի որ անունս հիշատակվեց, ես էլ խառնվեմ ձեր քննարկմանը: Ես հատվածը հեռացրել եմ, զուտ որովհետև մեկ անգամ արդեն կրկնվում էր (ի դեպ, ներողության մասն էլ է այժմ կրկնվում): Ճիշտն ասած՝ չի հասկացվում թե այս պահին ձեզ հոդվածի ինչը դուր չի գալիս: Գարդմանահայ ջան, եթե դժվար չի, կասե՞ս թե այս պահին ինչ ես ուզում փոխել հոդվածում։ Berrimor333 ջան, դու էլ կասե՞ս, խնդրում եմ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:13, 10 Հուլիսի 2018 (UTC)
Հարգելի ԱշոտՏՆՂ, ինձ համար խնդիրը նախ և առաջ այն է, որ Berrimor333 մասնակից առանց հիմնավորման ինձ մեղադրում է ոչ հավաստի աղբյուրների օգտագործման, զրպարտության և կողմնակալության մեջ։ Իմ հասցեին հնչեցված մեղադրանքների վերաբերյալ մի քանի հարց ուղղեցի քննարկումը բացած մասնակցին, որոնց վերջինը չպատասխանեց։ Հոդվածի բովանդակության հետ կապված իմ ցանկությունը մեկն է՝ ունենալ անկողմնակալ, բազմակողմանի տեղեկատվություն։ Շնորհակալություն արձագանքի համար։--Գարդմանահայ (քննարկում) 16:58, 10 Հուլիսի 2018 (UTC)
Հարգելի Մասնակից:Gardmanahay, գտնում եմ, որ մանրամասնորեն պատասխանել եմ ձեր հարցերին իմ նախորդ գրառման մեջ: Տեսանյութի մասին էլ եմ պատասխանել, կրկնելու մեջ անհրաժեշտություն չեմ տեսնում: Ժ. Գալստյանի <<նման վարքի>> մասին դեռ ձեր կողմից ոչ մի փաստող նյութ չտեսա: Մենք բոլորս այստեղ անաչառության սկզբունքով ենք առաջնորդվում ու ձգտում ենք, որ տեղեկատվությունը լինի հանրագիտարանային, այլ ոչ թե կասկածելի նյութերի վրա հիմնված: Հայ դերասան կատեգորիայի փոփոխության պահով՝ եթե մարդն այժմ հանդիսանում է Արցախի Հերոս եւ քաղաքական գործիչ, իսկ նախկինում էլ դերասան էր, ապա ավելի ճիշտ է փոխել կատեգորիան՝ հոդվածն ակտուալացնելու համար:Հարգելի ԱշոտՏՆՂ,շնորհակալ եմ արձահանքելու համար: Հոդվածի ներկայիս տարբերակը համարում եմ բավարար եւ կտրուկ փոփոխությունների կարիք չունեցող՝ ի տարբերություն հարգելի Մասնակից:Gardmanahay-ի տարբերակի: Չեմ հասկանում ինչի հիման վրա է նա ամբողջությամբ հետ շրջել իմ ողջ խմբագրությունը, եթե ամեն ինչ հիմնավորված էր եւ բոլոր հղումները պատշաճ ձեւակերպված: Եթե ներկայումս նշված աղբյուրները ինչ-որ կասկած են առաջացնում, ապա սիրով կշտկեմ:--Berrimor333 (քննարկում) 17:25, 10 Հուլիսի 2018 (UTC)
Բարև Ձեզ։ Անկեղծ ասած՝ չեմ հասկանում, թե ինչու եք այստեղ ինձ նշել։ Մի փոքրիկ ուղղում, որպեսզի քննարկման [պոտենցյալ] մասնակիցները ճիշտ ընկալեն․ ես ոչ թե բաժինն իր բովանդակությամբ ստեղծել եմ, այլ արդեն եղած բովանդակությունն առանձնացրել եմ առանձին «Քննադատոթյուն» բաժնում։ Բացի այդ, անկեղծ ասած՝ ինձ հետաքրքրում է, թե հոդվածում (արդեն նախկինում) նշված աղբյուրներից ո՞րն եք դեղին մամուլ համարում։ Այնպիսի տպավորություն չեմ ցանկանում ստեղծվի, թե կողմնակից եմ կամ կողմնակից չեմ հոդվածում այդ տեղեկատվությունը թողնելուն, սակայն ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ, եթե մենք հոդվածից այժմ հանում ենք այդ տեղեկատվությունը միայն այն պատճառով, որ այնտեղ նշված աղբյուրները չեն համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայում ընդունված վստահելի աղբյուրների վերաբերյալ կանոնակարգին (ՎՊ:ՎԱ), ապա մենք բավականին վտանգավոր նախադեպ ենք ստեղծում․ news.am, armlur.am, iravaban.net, armtimes.am լրատվամիջողները վստահելի աղբյուրներ են, և մենք ունենք հազարավոր հոդվածներ, որոնք օգտագործում են հենց այս աղբյուրները, հետևաբար կխնդրեմ, որպեսզի անպայման նշվի, թե ինչ պատճառաբանությամբ է հեռացվել տեղեկատվությունը, որպեսզի հարգելի Berrimor333 մասնակցի մոտ թյուր տպավորություն չստեղծվի, թե վերոնշյալ կայքերը դեղին մամուլ են։ Սա ինձ համար սկզբունքային հարց է, որովհետև ուղղակիորեն վերաբերում է Հայերեն Վիքիպեդիայի ՎՊ:ՎԱ կանոնակարգին։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 20:28, 10 Հուլիսի 2018 (UTC)
Հարգելի Մասնակից:GeoO, շնորհակալ եմ արձագանքելու համար: Պրոբլեմը նրանում է, որ նախկին քննադատության բաժնի պարունակությունը գրեթե ամբողջությամբ հիմնված էր տեսանյութի վրա, որը կոնտեքստիծ հանված է, պարզ չէ նրա ծագումը, ողջ տեսանյութի ընթացքում տիրում է աղմուկ եւ անհասկանալի է, թե որ հայհոյանքն ում կողմից է հնչեցվել: Այդ իսկ պատճառով տվյալ տեսանյութը համարում եմ ոչ վստահելի աղբյուր: Դրա հետ մեկտեղ, ինչպես արդեն նշել եմ նախորդ գրառումների մեջ, ողջ քննադատություն բաժնի կոնտեքստը ընդհանրապես չեզոք չէր, ավելին ասեմ՝ այն ապրիորի կողմնակալ էր եւ շարադրված էր այնպես, որ այլընտրանքային կարծիք չէր կարող ստեղծվել տվյալ միջադեպի նկատմամբ: --Berrimor333 (քննարկում) 06:45, 11 Հուլիսի 2018 (UTC)

Հարգելի Berrimor333,

  • Ձեր ասելով, Դուք պատասխանել եք իմ այն հարցադրմանը, որը ենթադրում էր հիմնավորում, թե ես «ի՞նչ զրպարտանք եմ կատարել, ոչ վստահելի աղբյուրներ եմ օգտագործել, կողմնակալ ազդեցություն եմ ունեցել հոդվածի բովանդակության վրա»։ Նշել եք, որ այդ հարցրին արդեն պատասխանել եք։ Ես այս քննարկման մեջ չտեսա այդ պատասխանները։ Որպեսզի քննարկումը կառուցողական լինի, ապա կխնդրեմ Ձեր տված պատասխանները մեջբերեք գրածիս ներքևում։ Նաև ակընկալում եմ այն պատասխանի մեջբերումը, որը կապված է հետևյալ հարցի հետ՝ «ինչո՞ւ Ձեր կողմից հոդվածում ավելացված artsakhpress.am կայքը չի հանդիսանում դեղին մամուլ, իսկ հոդվածում նշվածները համարվում են դեղին մամուլ»։
  • հստակություն մտցնենք․ Ձեր կարծիքով Ժ․Գալստյանը չի ասե՞լ «գյո․․․ան, անասուն, սկոտինա բառերն ու «мать твою» արտահայտությունը։
  • գրել եք՝ «Հայ դերասան կատեգորիայի փոփոխության պահով՝ եթե մարդն այժմ հանդիսանում է Արցախի Հերոս եւ քաղաքական գործիչ, իսկ նախկինում էլ դերասան էր, ապա ավելի ճիշտ է փոխել կատեգորիան՝ հոդվածն ակտուալացնելու համար», այսինքն՝ Ձեր ասածի տրամաբանությամբ Սերժ Սարգսյան հոդվածից պետք է հեռացնել «Հայաստանի նախագահներ», «Հայաստանի պաշտպանության նախարարներ» կատեգորիաները, Նիկոլ Փաշինյան հոդվածից պետք է հեռացնել «Հայ լրագրողներ», «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ» կատեգորիաները, որովհետև վերջինը այլևս լրագրող ու պատգամավոր չէ, այլ վարչապետ։ Ճի՞շտ եմ հասկացել Ձեր դիրքորոշումը։
  • նշել եք, որ հոդվածի բովանդակության ներկա (14:59, 10 Հուլիսի 2018‎) տեսքը Ձեզ բավարարում է։ Ձեր կարծիքով «Քաղաքական գործունեություն» բաժնում որևէ ջնջում պետք չ՞ի անել։
  • մեջբերում հոդվածից՝ «Ժաննա Գալստյանը Հայկ Խանումյանին անվանել է «գյալմա», ինչը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «եկվոր», քանի որ վերջինս հրապարակային վիրավորանք է հասցրել երկրի խորհրդանիշին՝ նախագահին»։ Ձեր ասելով մեջբերված նախադասությունը Ձեզ բավարարում է։ Այդպե՞ս է։
  • «2018 թվականի հունիսի 28-ի միջադեպ» բաժնում մի քանի անգամ մեջբերված է Ժ․Գալստյանի խոսքերը, իսկ հակառակ կողմինը՝ Հայկ Խանումյանինը՝ ոչ։ Դուք այդ հանգամանքը չեզոքության խախտում չե՞ք համարում։ Նշված բաժնի բովանդակության ուղղվածությունը փոփոխության ենթակա չե՞ք համարում։
  • ինչո՞ւ եք այս քննարկումը բացել, եթե չէիք սպասելու քննարկման ավարտին ու հոդվածում փոփոխություններ էիք կատարելու (հարցս կրկնում եմ)։--Գարդմանահայ (քննարկում) 06:51, 11 Հուլիսի 2018 (UTC)
Հարգելի Մասնակից:Gardmanahay,
1. Նախ ասեմ, որ մտադրված եմ, որ այս քննարկումը կոնստրուկտիվ լինի, դրա համար ընդունում եմ ձեր փաստարկները կատեգորիայի փոփոխության մասին: Հենց հիմա նորից կավելացնեմ հայ դերասաններ կատեգորիան՝ միեւնույն ժամանակ պահպանելով Արցախի հերոսը: Այդ հարցը կարող ենք համարել փակված?
2. Զրպարտանքի եւ կողմնակալության մասով՝ եւս մեկ անգամ կմեջբերեմ նախորդ գրառումս.
<<...խոսքը գնում էր մասնավորապես հետեւյալ գրառման մասին՝ <<Ժաննա Գալստյանն իր պատգամավորական գործունեության ընթացքում աչքի է ընկել քաղաքական հակառակորդների հասցեին հրապարակային վիրավորական արտահայտություններով: Մասնավորապես, 2018 թվականի հունիսի 28-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի ելույթից անմիջապես հետո Ժաննա Գալստյանը սեռական և այլ բնույթի հայհոյանքներ է ուղղել նրա հասցեին՝ անվանելելով նրան գյալմա (ադրբ.՝ Qəlmə, թարգ.՝ եկվոր), գյոթվերան, անասուն, սկոտինա (ռուս.՝ Скотина, թարգ.՝ անասուն), ինչպես նաև «мать твою», տեղում արժանանալով համապատասխան արձագանքի և հետագայում քննադատության ենթարկվելով հասարակության կողմից>>:Նախ՝ առաջին նախադասությունը պարունակում է զրպարտանք, քանի որ գրելով <<մասնավորապես>> բառը դուք հավաստում եք, որ այդ դեպքը միակը չէր՝ առանց համապատասխան փաստեր բերելու: Երկրորդը՝ դուք հղում եք կատարում ինչ որ անհասկանալի ծագման տեսանյութի վրա՝ առանձին - առանձին հայհոյանքները նշելով, թերեւս տեսանյութում մարդիկ իրար վրա գոռում են, տիրում է աղմուկ եւ ընդհանրապես պարզ չէ, թե որ հայհոյանքը ում կողմից հնչեցվեց: :Երրորդը՝ հետագայում քննադատության ենթարկվելը ապացուցեք փաստերով, քանի որ հավաստիացնում եմ ձեզ, որ տվյալ միջադեպի առթիվ հնչեցվել է թե կոշտ քննադատություն, թե ի աջակցություն կարծիքներ՝ մասնավորապես Հայկ Խանումյանի կողմից ասված պատասխան հայհոյանքների քննադատություն: Կրկնում եմ, որ ձեր գրառման կոնտեքստը ընդհանրապես ժխտում է որեւէ չեզոքություն տվյալ միջադեպի մասին ու ներկայացնում է սուբյեկտիվ եւ կանխամտածված կողմնակալ տեսակետ...>>:
3. Եւս մեկ անգամ նշեմ, որ կոնստրուկտիվ քննարկման կողմնակից եմ, այդ իսկ պատճառով, հաշվի առնելով նաեւ Մասնակից:GeoO-ի ասածը, հանում եմ <<դեղին մամուլի>> մասին դիտողությունս: ՍԱԿԱՅՆ ուժի մեջ է նախորդ կետ 2-ը՝ ընդ որում տեսանյութը որպես ոչ վստահելի աղբյուր դիտարկելու մասին: Հիշեցնեմ, որ բոլոր հայհոյանքները ինդիվիդուալ կերպով վերցվել են հենց այդ տեսանյութից:
4. Երբ դուք խմբագրել եք «2018 թվականի հունիսի 28-ի միջադեպ» բաժինը, այնտեղ որեւէ խոսք չկար մյուս կողմի՝ Հայկ Խանումյանի պատասխանի մասին՝ մասնավորապես ձեր կողմից նշված տեսանյութում նրա պատասխան հայհոյանքները: Այդ իսկ պատճառով ձեր դիտողությունը տեղին չէ:
5. Ես էլ ձեզ եմ հարց տալիս, Հարգելի Մասնակից:Gardmanahay, ինչի՞ հիման վրա ՈՂՋ խմբագրությունս հետ եք շրջել՝ ընդ որում այն ավելացումները, որոնք կապ չունեին տվյալ միջադեպի հետ եւ ընդամենը ԼՐԱՑՆՈՒՄ ԷԻՆ հոդվածի նախորդ տարբերակը:
Ամբողջացնելով, ասեմ. համարում եմ ներկայիս հոդվածը բավարար՝ միշտ պատրաստակամ լինելով ընդունել առաջարկություններ:--Berrimor333 (քննարկում) 11:22, 11 Հուլիսի 2018 (UTC)
Հարգելի Berrimor333, շնորհակալ եմ պատասխանի համար։ Ձեր մտահոգությունները, համենայն դեպս ինձ համար, ընդունելի են։ Սակայն այստեղ մենք մոռանում ենք շատ հասարակ փաստ․ Վիքիպեդիան ոչ թե երկրորդական, այլ երրորդական աղբյուր է, հետևաբար այն ոչ թե որպես հիմք վերցնում է տեսանյութը, այլ տեսանյութի վերաբերյալ մեկնաբանությունները, որոնք զետեղված են Վիքիպեդիայի համար ընդունելի վստահելի երկրորդական աղբյուրներում (ավելի մանրամասն՝ ՎՊ:ՎԱ): Հետևաբար՝ խնդրո առարկան ոչ թե Վիքիպեդիայի հոդվածում տեղադրված բովանդակություն է, այլ այն մեկնաբանությունները, որի համար, բնականաբար, Վիքիպեդիան պատասխանատվություն չի կրում։ Միակ լուծումը լրատվամիջոցին պատասխանատվության ենթարկելն է և հերքում պահանջելը (եթե, իհարկե, կարծում եք, որ լրատվամիջոցը սխալ է մեկնաբանել տեղի ունեցածը)։ Այդպիսին է Վիքիպեդիայի իրականությունն ու աշխատելաոճը։ Գուցե այն վատն է, կամ էլ՝ լավը։ Էականը դա չէ։ Էականն այն է, որ այն, ուզած-չուզած, այդպիսին է։ Հետևաբար խմբագիրներից պետք է ոչ թե պահանջել մաքրել հոդվածը, այլ պահանջել լրատվամիջոցներին հերքում հրապարակել։ Ուրիշ տարբերակ, համենայն դեպս Վիքիպեդիայի գործում, չկա ցավոք։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 15:48, 14 Հուլիսի 2018 (UTC)

Հարգելի Berrimor333,

  1. այո, իհարկե, պետք է ավելացվի և՛ «հայ դերասան», և «Արցախի հերոս» կատեգորիաները: Ես արդեն կատարեցի համապատասխան լրացումները:
  2. նախ ասեմ, որ քննարկման առարկա հանդիսացող պարբերության մի մեծ հատվածը ես չեմ ավելացրել հոդվածում: Խոսքը մասնավորապես վերաբերում է «...գյալմա (ադրբ.՝ Qəlmə, թարգ.՝ եկվոր), գյոթվերան, անասուն, սկոտինա (ռուս.՝ Скотина, թարգ.՝ անասուն)...» հատվածին: Ինչ վերաբերում է «մասնավորապես» բառի՝ իմ կողմից ավելացմանը և ինձ զրպարտանքի մեջ մեղադրելուն, ապա կասեմ հետևյալը՝ երբ նշում եք, թե քանի որ աղբյուր նշված չէ, հետևաբար ես զրպարտանքով եմ զբաղված, ապա պետք էր պարզապես փաստ կաղապարով պիտակել այդ հատվածը կամ բացել քննարկում ու սպասել դրա ավարտին, որովհետև երբ հոդվածի ինչ-որ մասում աղբյուր չի լինում, ապա այդ հանգամանքը դեռ չի նշանակում, որ անհրաժեշտ աղբյուրը չկա ու հնարավոր չի վելացնել: Պարզապես կասեմ, որ «ժամանակից շուտ պետք չէ մարդուն մեղադրել»: Ասում եք, որ ես ոչ չեզոք բովանդակություն եմ ավելացրել հոդվածում և իմ «գրառման կոնտեքստը ընդհանրապես ժխտում է որեւէ չեզոքություն տվյալ միջադեպի մասին ու ներկայացնում է սուբյեկտիվ եւ կանխամտածված կողմնակալ տեսակետ» (Ձեր գրածից մեջբերում) ու որպես օրինակ մատնանշում եք, որ հոդվածում տեղ չեն գտել միջադեպի վերաբերյալ Հայկ Խանումյանին ուղղված քննադատությունները, նրա ասած պատասխան հայհոյանքները: Իսկ ինչո՞ւ պետք է Հ.Խանումյանին ուղղված քննադատությունները գրել Ժ.Գալստյանի մասին հոդվածում (այստեղ հենց Գալստյանին ուղղված քննադատությունները կամ նրան աջակցության մասին տեղեկությունները գրել): Չնայած ես դեմ չեմ, որ ըստ անհրաժեշտության նաև այդ նշվի, եթե հոդվածի բովանդակություը այդպես է պահանջում: Ասում եք, որ տեսանյութը հավաստի աղբյուր չէ, ու դեռ պարզ չէ, թե արդյո՞ք Ժ.Գալստյանը հայհոյել է, թե ոչ: Այստեղ Դուք կարող եք կարդալ, որ հենց ինքն է խոստովանել, որ հայհոյել է:
  3. այս կետին արդեն անդրադարձել եմ նախորդ կետում:
  4. ասում եք, որ «2018 թվականի հունիսի 28-ի միջադեպ» բաժինը մինչև Ձեր կողմից խմբագրվելը եղել է միակողմանի: Եթե այդպես է, ապա կարծես թե Ձեր խմբագրումից հետո էլ է մնացել միակողմանի: Օրինակ հետևյալ նախադասությունում Դուք Ժ.Գալստյանին արդարացնելու փորձ պարունակող տարր չեք նկատո՞ւմ՝ (մեջբերում հոդվածից) «Ժաննա Գալստյանը Հայկ Խանումյանին անվանել է «գյալմա», ինչը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «եկվոր», քանի որ վերջինս հրապարակային վիրավորանք է հասցրել երկրի խորհրդանիշին՝ նախագահին[5]»: Նշել եք, որ «այնտեղ որեւէ խոսք չկար մյուս կողմի՝ Հայկ Խանումյանի պատասխանի մասին՝ մասնավորապես ձեր կողմից նշված տեսանյութում նրա պատասխան հայհոյանքները»: Տվյալ բաժինը Ձեր կողմից խմբագրվելուց հետո արդյո՞ք վերացավ այդ «բացը», կա՞ Հ.Խանումյանի մասին գրած որևէ հստակ բան բացի նրան «տողատակերով» մեղադրանքներ ուղղելով: Բաժնի ներկա տեսքը ենթակա է փոփոխման:
  5. ասածս պետք չի ընդունել ոչ «կոնստրուկտիվ», բայց նման հարց տալ պետք էր այն ժամանակ երբ դեռ չէիք փոխել իմ այդ խմբագրման տարբերակը: Էլ ինչո՞ւ եք հարցնում, երբ ինքներդ իմ հետշրջումից հետո կատարել եք բազմաթիվ խմբագրումներ: --Գարդմանահայ (քննարկում) 14:03, 19 Հուլիսի 2018 (UTC)