Jump to content

Մասնակցի քննարկում:Gardmanahay

Page contents not supported in other languages.
Ավելացնել քննարկում
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արխիվ
Արխիվ
2013, 2014, 2015, 2016, 2017, 2018,
2019, 2020, 2021, 2022, 2023, 2024

Միքայել Վարդանյան (գործարար)

[խմբագրել կոդը]

Հարգելի @Gardmanahay, կատարված խմբագրումը որևէ կերպ չի հակասում Միքայել Վարդանյանի՝ 2012 թվականից ավարտված պատգամավորական գործունեությանը, այդ մասին անդրադարձը շարունակում է մնալ նրա մասին հոդվածի մյուս բոլոր բաժիններում: Ձեր կողմից կատարված խմբագրման հետշրջումը անտեղի է այնքանով, որ այնտեղ պարունակվում է նաև սխալ տեղեկատվություն: Միքայել Վարդանյանը Գրանդ Հոլդինգի հիմնադիրը չէ, և այդ մասին կան բազմաթիվ աղբյուրներ: Ինչ վերաբերում է պատգամավոր, թե գործարար լինելու հանգամանքներից որոնք են ավելի նշանակալից, կրկին խոսուն են փաստերը. անձը 2012 թվականին դադարեցրել է պատգամավորական գործունեությունը, հանդիսանում է հանրապետության խոշորագույն հարկատու ընկերության ղեկավարը, և բնականաբար նրան ներկայացնող հիմնական տեղեկատվության մեջ նշանակալի է հենց այն գործունեությունը, որը նա վարում է այժմ:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Anna Manasyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Anna Manasyan,
  • առանց հիմնավորման հոդվածի ներածությունից ջնջել եք աղբյուրների հիման վրա գրված բովանդակությունը։ Ես վերականգնել եմ այդ բովանդակությունը՝ ներկայացրել հիմնավորում, որից հետո Դուք կրկին առանց հիմնավորելու ջնջել եք այն։ Վիքիպեդիայում այդպիսի գործողությունը ընկալվում է որպես կոպիտ, անհարգալից և անընդունելի արարք։ Այն նաև խմբագրական պատերազմ սկսելու առաջին քայլերից մեկն է։ Այսուհետ խուսափեք նման գործողություններից։
  • Ինչ վերաբերում է հոդվածի բովանդակությանը, ապա կխնդրեմ իմ գործողությունները սխալ ձևով չմեկնաբանել․ ես չեմ գրել տվյալ անձը գործարա՞ր է, թե՞ պատգամավոր։ Ինձ համար ակնհայտ է, որ զբաղվել և զբաղվում է բիզնեսով (գործարար է) և 2 անգամ եղել է Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր։ Ես քննարկման առարկա չեմ դարձրել, թե այս դեպքում ո՞րն է առավել նշանակալի՝ գործարար լինե՞լը, թե՞ Ազգային ժողովի պատգամավոր լինելը։ Միքայել Վարդանյանը Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր է եղել, ուստի այդ մասին պետք է գրվի հոդվածում անկախ թե էլ ինչով է զբաղվել կամ զբաղվում։ Հայերեն Վիքիպեդիայում որոշում կա, որ եթե անձը Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր է դարձել, ապա անկախ մյուս բոլոր հանգամանքներից համարվում է հանրագիտարանային տեսանկյունից նշանակալի, իսկ գործարար լինելը ոչ։ Ուստի քննարկվող հոդվածի և՛ ներածության, և՛ առանձին բաժնով այդ մասին պետք է ներկայացվի։ Առաջարկում եմ ինքներդ Ձեր ջնջած բովանդակությունը վերականգնեք կամ այդ չանելու դեպքում ներկայացնեք հստակ հիմնավորումներ, հակառակ դեպքում մի քանի օրից ջնջված բովանդակությունն ինքս կանեմ։ Կխնդրեմ պատասխանել նաև հետևյալ հարցերին։ Ինչո՞ւ եք ներածությունից հեռացրել տվյալ անձի՝ 2 անգամ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր լինելու մասին տեղեկությունը, բայց չեք հեռացրել Սքվոշի հայկական ֆեդերացիայի նախագահ լինելու մասին տեղեկությունը։ Ըստ Ձեզ Սքվոշի ֆեդերացիայի նախագահ լինելն առավել նշանակալի է քան Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր լինե՞լը։ Ի՞նչ կապ ունեք Միքայել Վարդանյանի հետ, իր աշխատակիցներից ե՞ք։--Գարդմանահայ (քննարկում) 12:36, 17 հուլիսի 2025 (UTC)Պատասխանել
Հարգելի Gardmanahay, իմ կողմից կատարված խմբագրումը խմբագրական պատերազմ անվանելը հստակ ներկայացնում է Ձեր կանխակալ տրամադրվածությունը, սակայն թույլ տվեք հերթով անդրադառնալ Ձեր մեկնաբանությանը
  • փոփոխությունը իմ կողմից հիմնավորվել է՝ մեկնաբանելով, որ ներկայումս գործարար լինելու հանգամանքը ավելի նշանակալից է, քան երբևէ այլ գործունեությամբ զբաղվելը, եթե կա որևէ հստակ հղում, որ իմ կողմից կատարված գործողությունը Վիկիպեդիայի որևէ կարգի խախտում է, խնդրում եմ ներկայացնել այն,
  • իմ կողմից կատարված խմբագրման հետշրջման մեջ Ձեր կողմից հստակ նշված է "Պետության ազգային ժողովի պատգամավոր լինելը նշանակալի հանգամանք է ոչ պակաս խոշոր բիզնեսմեն լինելու հանգամանքից։", և իմ կողմից կատարված խմբագրման մեջ հստակ նշել և ևս մեկ անգամ նշում եմ, որ այո, տվյալ հանգամանքը համարելով հանրագիտարանային տեսանկյունից նշանակալի, այն պետք է պահպանվի հոդվածի՝ մյուս բոլոր բաժիններում, և ինչպես տեսնում եք, որևէ կերպ միջամտելու կամ տվյալ տեղեկատվությունը փոփոխության ենթարկելու մտադրություն իմ կողմից չի դրսևորվել
  • Սքվոշի ֆեդերացիայի նախագահ լինելը այս պահին քննարկվող անձի զբաղեցրած պաշտոնն է, այդ պատճառով այն հարկ չեմ համարում ներածությունից հեռացնելը
  • երկրորդ անգամ Ձեր կողմից հնչում է հարց՝ ով է խմբագրում կատարող մասնակիցը: Մի՞գուցե ինքներդ ներկայանաք՝ ով եք և ինչու եք այդքան հետաքրքրված այս հոդվածով
Anna Manasyan (քննարկում) 06:24, 18 հուլիսի 2025 (UTC)Պատասխանել
Հարգելի Anna Manasyan, «Վիքիպեդիայում խմբագրական պատերազմ է համարվում այն իրավիճակը, երբ երկու մասնակիցներ կամ մասնակիցների խմբեր տարաձայնությունը լուծում են ոչ թե քննարկման միջոցով, այլ մեկը մյուսի խմբագրումները հետ շրջելով»։ Նախորդ գրառումս արդեն նշել եմ, որ իմ հստակ պատճառաբանված խմբագրմանը պատասխանել եք չհիմնավորված հետշրջումով, ինչը խմբագրական պատերազմի սկիզբ է։ Այնպես որ կոչ եմ անում այլևս չկիրառել «կանխակալ տրամադրվածություն» արտահայտությունը։ Եթե Սերժ Սարգսյանը այս պահին այլևս Հայաստանի վարչապետ չէ, դեռ չի նշանակում, որ նրա մասին պատմող հոդվածի ներածությունից պետք է հեռացնել նախկին վարչապետ գրությունը։ Ներածության մեջ գրվում է և՛ ներկա, և՛ նախկին գործունեության մասին հակիրճ տեղեկությունները։ Այնպես որ պատգամավոր լինելու (այն էլ 2 անգամ) հանգամանքը պետք է գրվի ներածության մեջ։ Երբ հարցնում եմ, թե դուք ինչ կապ ունեք Միքայել Վարդանյանի հետ, ուզում եմ հասկանամ շահերի բախման առկայության լինել-չլինելը, այլ ոչ թե Ձեր անձնական կյանքի դրվագներ։ Այնպես որ իմ այդ հարցմանը պատասխանել թե ես ով եմ, Վիքիպեդիայում ոչ ընդունելի տարբերակ է։ Եւս մեկ անգամ կոչ եմ անում Ձեր ջնջածը վերականգնեք կամ ներկայացրեք հիմնավոր պատճառաբանություն։ Գարդմանահայ (քննարկում) 16:32, 19 հուլիսի 2025 (UTC)Պատասխանել
Եթե ունեք ջնջման հստակ, ընդունելի հիմնավորում, ներկայացրեք։ Եթե հիմնավորումը չներկայացվի, ես վերականգնելու եմ ջնջված բովանդակությունը։ Եթե կարծում եք, որ իմ գործողությունը հակասում է Հայերեն Վիքիպեդիայի կանոններին, կարող եք թեման ներկայացնել համայնքի քննարկմանը։--Գարդմանահայ (քննարկում) 14:04, 27 հուլիսի 2025 (UTC)Պատասխանել
Հարգելի @Gardmanahay, քանի որ ես արդեն ներկայացրել եմ իմ հիմնավորումը, որը, ըստ Ձեր կողմից ներկայացված դիտարկման, հակասում է Վիքիպեդիայի կանոններին, իսկ իմ կատարած գործողությունները միայն մեկ նպատակ ունեն՝ բարելավել հոդվածը և ոչ մի կերպ չունեմ խմբագրական պատերազմ սկսելու մտադրություն, թող հոդվածը մնա այն տեսքով, որը, կարծում եք՝ չի հակասում Վիքիպեդիայի կանոններին:
Այնուամենայնիվ, քանի որ ընթանում է քննարկում հենց այն հոդվածի վերաբերյալ, որը գրավել է իմ ուշադրությունը, և Ձեր փորձառությունն էլ կարծես թե մեծ է Վիքիպեդիայի խմբագրումներում, թույլ տվեք մի հարց, որի պատասխանը կցանկանամ ունենալ հստակ կանոնի հղումով՝ որքանո՞վ կապ ունի քննարկվող հոդվածի մեջ "Պատգամավորների հովանավորչություն" ենթաբաժնում նշված հատվածը քննարկվող անձի կամ նրա կենսագրության հետ: Այո, անձը եղել է պատգամավոր և իհարկե այդ մասին պետք է նշվի նրա մասին հոդվածում, սակայն տվյալ հատվածում ներկայացվող ամբողջ մեջբերումը վերաբերում է երկու այլ անձանց գործունեության, իսկ այն լրատվամիջոցները, որոնց հղում է տրված այս ենթաբաժիններին, պարզապես սուբյեկտիվ վերլուծություն են և չկա որևէ հստակություն կամ անաչառ, օբյեկտիվ, փաստարկված լրատվական հոդդվածի դրսևորում, որպեսզի այն համարվի որպես փաստացի աղբյուր Վիքիպեդիայում օգտագործելու համար: Anna Manasyan (քննարկում) 07:59, 28 հուլիսի 2025 (UTC)Պատասխանել
Հարգելի Anna Manasyan, լինել Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր, այն էլ 2 անգամ, ըստ էության, հանրագիտարանային կարևոր փաստ, իրողություն է։ Հետևաբար եթե տվյալ անձի քաղաքական գործունեության մասին գրվում է հոդվածում, ապա պետք է գրվի հնարավորինս բազմակողմանի ձևով, այսինքն՝ պատգամավորական գործունեության վերաբերյալ բոլոր հնարավոր նշանակալի տեղեկությունները ցանկալի է/պետք է ներառվի հոդվածում։Հայաստանի ազգային ժողովի նախկին պատգամավորներ Գրիգոր Ավալյանն ու Արմեն Բաբայանը եղել են «Գրանդ Հոլդինգի» ներկայացուցիչ-պատգամավորներն Ազգային ժողովում։ Այդ մասին իր եղբոր հետ համատեղ հայտարարության մեջ ասել է Միքայել Վարդանյանը։ Այդ հայտարարությունից մեջբերում՝ «Գրանդ Հոլդինգի» կողմից Ազգային Ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը և Արմեն Բաբայանն այլևս չեն լինելու պատգամավոր։ Այդ երևույթն, ըստ էության կոչվում է հովանավորչություն, ինչի մասին գրել են լրատվամիջոցները։ Այդ ամենը աղբյուրներով ներկայացվել է հոդվածում։ Որպեսզի բազմակողմանի ներկայացվի թեման, Միքայել Վարդանյանի հայտարարությունից հակիրճ ձևով ներկայացվել է մեջբերում։ Միգուցե այդ ենթբաժինը ինձ, Ձեզ կամ Միքայել Վարդանյանին հաճելի չէ, բայց Հայերեն Վիքիպեդիայում չեն առաջնորդվում/չպետք է առաջնորդվեն որևէ մեկին հաճելի լինել-չլինելով։ Այսպես ասած, ներկայացվածը տվյալ մարդու իրականացրած գործունեության լուսաբանում է, իսկ վիքիխմբագիրները գրում են այն, ինչ կատարվել է։--Գարդմանահայ (քննարկում) 09:50, 29 հուլիսի 2025 (UTC)Պատասխանել