Արթուր Աղաբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արթուր Աղաբեկյան
 
Կուսակցություն՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Կրթություն՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր նոյեմբերի 24, 1963(1963-11-24) (56 տարեկան)
Ծննդավայր Հադրութ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ

Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան, «Մարշալ Բաղրամյան» մեդալ, Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշան և Արիության մեդալ

Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյան (նոյեմբերի 24, 1963, Մեծ Թաղեր, Հադրութի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ), Հայաստանի և Արցախի հանրապետությունների պետական և ռազմական գործիչ, խոշոր գործարար, ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, «Արցախի հերոս»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 թ. - ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ ինժեներ-էլեկտրատեխնիկի մասնագիտությամբ:
  • 1982-1986 թթ. - ուսման հետ զուգընթաց, աշխատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրական մեքենաների ամբիոնում՝ որպես լաբորանտ:
  • 1986-1988 թթ. - եղել է «Հայգյուղմեքենայացում» գիտաարտադրական միավորման գիտական աշխատող:
  • 1988-1991 թթ. - աշխատել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանի Հադրութի մասնաճյուղում՝ որպես արտադրամասի պետ: 
  • 1988-1994 թթ. - Ա.Աղաբեկյանը գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին:
  • 1991 թ. - եղել է Հադրութի շրջանի կամավորական ջոկատների համակարգող, պաշտպանական շրջանի առաջին հրամանատարը:
  • 1992 թ. - մարտին նշանակվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի խորհրդական:
  • 1992-1996 թթ. - եղել է ԼՂՀ ՊԲ առաջին պաշտպանական շրջանի հրամանատար:
  • 1996-1997 թթ. - եղել է ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:
  • 1997-1999 թթ. - եղել է ՀՀ զինված ուժերի հարավ-արևելյան բրիգադի հրամանատար:
  • 1999 թ. - հուլիսին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ներքին գործերի նախարար:
  • 1999 թ. - օգոստոսին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրման վարչության պետ:
  • 2000-2007 թթ. - փետրվարը, ՀՀ նախագահի հրամանագրով, եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ:
  • 2000 թ. - Արթուր Աղաբեկյանին շնորհվել է գեներալ-մայորի, 2003թ.՝ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
  • 2000-2007 թթ. - ՀՀ Նախագահի հրամանագրով եղել է ՀՀ Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի և ներման հարցերի հանձնաժողովների կազմում:
  • 2000 թ. հունիս - 2007 թ. փետրվարը - ՀՀ վարչապետի որոշմամբ եղել է որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի անդամ:
  • 2007 թ. մայիսին - համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցության ցանկով ընտրվել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, նույն տարվա հունիսից մինչև 2009 թ. մայիսը՝ որպես նախագահ, գլխավորել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը[1]:
  • 2012 թ. սեպտեմբերից մինչև 2017 թ. մարտն - Ա.Աղաբեկյանը զբաղեցրել է ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնը[2]
  • 2017 թ. հոկտեմբերի 13 մինչև 2019 թվականի հունիսի 10-ը եղել է ԱՀ Նախագահի խորհրդական[3][4]:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
ԼՂՀ ներքին գործերի նախարար
Արթուր Աղաբեկյան

հուլիսի 1999 - օգոստոսի 1999 թ.
Հաջորդող
Արմեն Իսագուլով
Նախորդող
Արամայիս Գրիգորյան
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արթուր Աղաբեկյան

7 հունիսի 2007 թ. - 21 մայիսի 2009 թ.
Հաջորդող
Հրայր Կարապետյան
Նախորդող
Սպարտակ Թևոսյան
ԼՂՀ փոխվարչապետ
Արթուր Աղաբեկյան

22 սեպտեմբերի 2012 թ. - 20 մարտի 2017 թ.
Հաջորդող
Ներկայումս ԱՀ նախագահի խորհրդական

Շքանշաններ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006թ. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Ռազմական համագործակցություն» մեդալով:
  • 2007թ.  ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հետ պաշտպանության բնագավառում համագործակցության մեջ ունեցած մեծ ավանդի համար պարգևատրվել է Կանզաս նահանգի «Ազգային գվարդիայի բարձրագույն պարգև» շքանշանով:
  • 2011թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով[5]:
  • 2017թ. օգոստոսի 31-ին - Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանին շնորհվել է Արցախի Հանրապետության բարձրագույն՝ Արցախի հերոսի կոչում և պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով[6]:
  • ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճան
  • ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճան
  • «Սպարապետ Վարդան Մամիկոնյան» շքանշան
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]