Jump to content

Սպարտակ Թևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սպարտակ Թևոսյան
ԼՂՀ ֆինանսների նախարար
1992 - 2018
 
Կրթություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ
Ծննդյան օր Դեկտմբերի 18 1949
Ծննդավայր ԼՂՀ գյուղ Խնուշինակ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Մարտունիի շրջան)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ

Սպարտակ Ապետնակի Թևոսյան (դեկտեմբերի 18, 1949, գյուղ Խնուշինակ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Մարտունիի շրջան)), հայ տնտեսագետ։ 1968-1970 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (1976

1979-1992 թվականներին փոստել է ԼՂԻՄ-ի ագրոարդյունաբերության համակարգում՝ «Ղարգինտրեստի» տնօրեն, ագրոարդյունաբերական համալիրի գլխավոր տնօրենի տեղակալ, «Աղասալի» նախագահի 1-ին տեղակալ «Ագրոարդբանկ» վարչության պետ, մարզգործկոմի ֆինբաժնի վարիչ։ 1992-1995 թվականներին եղել է ԼՂՀ ֆինանսների նախարար, 1995-1998 թվականներին՝ առաջին փոխվարչապետ-ֆինանսների և Էկոնոմիկայի նախարար, 1998-1999 թվականներին՝ «Հայագաբանկի» Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարիչ, 1999 թվականից՝ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարար։

Գործուն մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը. ԼՂՀ տնտեսության վերականգման, ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման, համակարգում բարեփոփումների ծրագրերի մշակման աշխատանքներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։