Ադամ Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադամ Խաչատուրի Սահակյան
Ադամ Սահակյան.jpg
օգոստոսի 19, 1996(1996-08-19) - ապրիլի 2, 2016(2016-04-02)[1] (19 տարեկանում)
Ծննդավայր Հայաստան, Երևան
Մահվան վայր Արցախ Արցախ, Ջրական (Ջաբրայիլ)
Գերեզման Եռաբլուր
Քաղաքացիություն Հայաստան Հայաստան
Ծառայության տարիներ 2015 - 2016
Կոչում ՀՀ ԶՈՒ սերժանտ ՀՀ ԶՈՒ սերժանտ
Մարտեր/պատերազմներ Արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմ»
Պարգևներ «Արիության» մեդալ
«Մարտական ծառայություն» մեդալ

Ադամ Խաչատուրի Սահակյան (օգոստոսի 19, 1996, Երևան - ապրիլի 2, 2016, Ջրական (Ջաբրայիլ), Արցախի պաշտպանության բանակի զինծառայող, սերժանտ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանք և ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին Երևանում՝ շինարար Խաչատուր Սահակյանի և լրագրող և ռեժիսոր Գայանե Անտոնյանի ընտանիքում։ Ունի ավագ եղբայր՝ Մուշեղ Սահակյանը։

2002 թվականից սովորել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում, որն ավարտել է 2013 թվականին[3]:

2013 թվականին ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։

Զբաղվել է սպորտով՝ կարատե և ստացել դեղին գոտի։ Զբաղվել է նաև մարտարվեստի այլ տեսակներով, այդ թվում՝ բռնցքամարտով:

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամ Սահակյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2014/2 զորակոչով Կենտրոնի Զինկոմիսարիատից։ 2015 թվականի հունվարի 26-ին զորակոչվել է բանակ։ Ծառայում էր Արցախում։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել էր սերժանտ զինվորական կոչում։[4]

Քառօրյա պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամ Սահակյանին նվիրված հուշատախտակ Երևանի Աբովյան փողոցում

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետությունը լայնամասշտաբ հարձակում է գործում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե ամբողջ երկայնքով։ Ադամ Սահակյանը սահմանապահ գումարտակից էր և ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը՝ ժամը 3։00-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի («Լալայկա» կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության։ Սերժանտ Ադամ Սահակյանը, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), ընկնում է Հերոսի մահով՝ առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում, մարմնին և դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից։ Ադամ Սահակյանի՝ թշնամու դեմ մղած 5-ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին[5]:

Ադամի դասարանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի համար 114 ավագ դպրոցի պատմության դասասենյակը կրում է հերոս Ադամ Սահակյանի անունը։[6]

Հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 13-ին տեղի ունեցավ Ադամ Սահակյանի հուղարկավորությունը Եռաբլուր զինվորական պանթեոնում[7]: Հոգեհանգիստը տեղի ունեցավ Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում[8]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլի 10-ին Ադամ Սահակյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։

2016 թվականի մայիսի 28-ին Ադամը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.armenews.com/article.php3?id_article=124706
  2. «Սերժանտ Սահակյան Ադամ Խաչատուրի»։ operativ.am։ Վերցված է 2016-05-09 
  3. Sputnik։ «Ադամ Սահակյան. դպրոցը հավերժացրեց մեր օրերի հերոսի հիշատակը»։ armeniasputnik.am։ Վերցված է 2016-11-01 
  4. «Նվիրյալները»։ www.1tv.am (հայերեն)։ Վերցված է 2017-03-03 
  5. Design Sargssyan Studio - Web & Graphic։ «Ցավում ենք և հպարտանում. Ադամ Սահակյան (լուսանկար)»։ lurer.com։ Վերցված է 2016-11-01 
  6. «Ադամ Սահակյան, ներկա». բացվեց քառօրյա պատերազմի ընթացքում զոհված Ադամ Սահակյանի անվան դասասենյակ
  7. One Studio։ «Սերժանտ Ադամ Սահակյանը 20 տարեկան էր. լուսանկար»։ www.yerkir.am։ Վերցված է 2016-11-01 
  8. «Ընկերներին ասել է՝ փախեք, ես դրանց կպահեմ, ու Ադամին գտել են սպանված. «Լույսի շող» Ադամի հոգեհանգիստը. (Տեսանյութ, ֆոտոշարք)»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2016-11-01 
  9. ««Ադամ Սահակյան, ներկա». թիվ 114 դպրոցում բացվեց քառօրյա պատերազմի ընթացքում զոհված Ադամ Սահակյանի անվան դասասենյակ»։ www.tert.am։ Վերցված է 2016-11-01