Հայաստանի ճարտարապետության և շինարարարության ազգային համալսարան
Հայաստանի ճարտարապետության և շինարարարության ազգային համալսարան | |
|---|---|
| Տեսակ | համալսարան |
| Միջազգային անվանում | National University of Architecture and Construction of Armenia |
| Հիմնադրված է | 1921[1] |
| Նախագահ | Մանուկ Բարսեղյան |
| Անդամակցություն | Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2] |
| Երկիր | |
| Տեղագրություն | Երևան |
| Հասցե | Տերյան 105, Երևան, Հայաստան |
| Կայք | nuaca.am |
Հայաստանի ճարտարապետության և շինարարարության ազգային համալսարան, (հակիրճ՝ ՃՇՀԱՀ), բարձրագույն ուսումնական հաստատություն Հայաստանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1921 թվականին Երևանի ժողովրդական համալսարանի կազմում որպես առանձին ֆակուլտետ: 1930 թվականին ստեղծվել է ՀԽՍՀ շինարարական ինստիտուտը, այնուհետև՝ 1933-1989 թվականներին, անվանափոխվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, որի կազմում դարձել է ֆակուլտետ: 1989 թվականին վերակազմավորվել է ԵրՃՇԻ, 2000 թվականից՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան: 2014 թվականից վերակազմավորվել և դարձել է «ՃՇՀԱՀ» հիմնադրամ:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը 2022 թվականին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հանձնաժողովի որոշմամբ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 6 տարի ժամկետով։ Բուհի ճարտարապետության ֆակուլտետի շրջանավարտներին շնորհվող դիպլոմը Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից ճանաչվել է ֆրանսիական պետական դիպլոմին համարժեք: Ճանաչման մասին վերջին որոշումը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին և վավեր է մինչև 2027 թվականը ներառյալ:
ՃՇՀԱՀ-ն ունի 5 ֆակուլտետ, 23 ամբիոն, շուրջ 27 կենտրոն, որոնց թվում՝ ոլորտում կիրառվող առաջատար սարքավորումներով հագեցած ուսումնագիտական լաբորատորիաներ ու արվեստանոցներ։ Համալսարանը համագործակցում է մի շարք երկրների հետ՝ մասնակցելով ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման ու վերապատրաստման բազմաթիվ ծրագրերի։ Համալսարանի վճարովի համակարգում սովորող ուսանողների համար գործում է ուսման վարձերի զեղչերի ճկուն համակարգ, իսկ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար սահմանված են կրթաթոշակներ: Համալսարանում ուսումնառության ընթացքում հիմնական մասնագիտությանը զուգահեռ կարելի է մասնակցել լրացուցիչ դասընթացների:
Բուհում գործում է Ուսանողական խորհուրդ, որը կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ՝ սոցիալական, ուսումնական, սպորտային ու ժամանցային։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Երևանի ճարտարագիտական և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը
-
Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի առաջին մասնաշենքը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
