Հայբուսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայբուսակ
Տեսակհամալսարան, ազատ հասանելիության հրատարակություն, մասնավոր համալսարան և կրթօջախ
Հիմնադրված է1990[1]
ՀիմնադրիրԼևոն Հարությունյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Կայքhaybusak.am և haybusakmoodle.am
Հայբուսակ (Հայաստան)##
Հայբուսակ (Հայաստան)
Հայբուսակ, Հայաստան

Երևանի «Հայբուսակ» համալսարան, մասնավոր բուհ Երևանում։ Լիցենզավորվել է Հայաստանի կրթության և գիտության, առողջապահության նախարարությունների կողմից։ Համալսարանը հավաստագրված է (2000 թ) Հայաստանի կառավարության կողմից։ 2019 թ համալսարանը ստացել է ինստիտուցիոնալ հավաստագրում Եվրոպական EKKA հավատարմագրող կազմակերպության կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի «Հայբուսակ» համալսարանը հիմնադրվել է 1990 թվականին ակադեմիկոս Լևոն Հարությունյանի կողմից և դարձել է անկախ Հայաստանի առաջին մասնավոր բուհերից մեկը։ 1999-2001 թթ. մասնակցել է Հայաստանում կրթության որակի գնահատման գործընթացին և ստացել պետական հավատարմագիր, ինչը թույլ է տալիս համալսարանի շրջանավարտներին ստանալ պետական դիպլոմներ՝ նրանց իրավունք վերապահելով աշխատել Հայաստանի պետական ու մասնավոր հիմնարկներում, ինչպես նաև արտերկրում (ԱՊՀ-ում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, և այլ երկրներում)։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանում գործում են հետևյալ ‎ֆակուլտետները՝

  1. Բժշկական
  2. Միջազգային հարաբերությունների
  3. Դիզայնի
  4. Տնտեսագիտական
  5. Հումանիտար
  6. Իրավագիտության

Ուսման կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանում գործում է առկա, հեռակա և անհատական ուսուցում, ասպիրանտուրա, մասնագիտական վերապատրաստման թրեյնինգներ և դասընթացներ։ Ուսուցումը երկաստիճան է՝ բակալավրիատ (4 տարի), մագիստրատուրա (1-2 տարի)։ Համալսարանում ուսանում են թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի քաղաքացիները։ Կրթությունն անցկացվում է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն՝ ըստ դիմորդի ընտրության։ Համալսարանի շրջանավարտներն աշխատում են Հայաստանի և արտերկրի պետական և մասնավոր հիմնարկներում և կազմակերպություններում։

Ռեկտոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Լևոնի Հարությունյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]