Գագիկ Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագիկ Գալստյան
Ծնվել էփետրվարի 8, 1952(1952-02-08) (72 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1980)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունշինարար
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ և «Դրաստամատ Կանայան» մեդալ
ԱնդամությունՀայաստանի ճարտարապետների միություն

Գագիկ Շաղաբեգի Գալստյան (փետրվարի 8, 1952(1952-02-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շինարար։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2011), պրոֆեսոր (2014): Շինարարների միության նախագահ (2005): ՀՃՇՊՀ ռեկտոր (2014)[1]։ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր[2]։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարար (2019)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Գալստյանը ծնվել է 1952 թվականի փետրվարի 8-ին, Երևանում։ 1974 թվականին եղել է «Երարդշին» տրեստի I-ին շինվարչության վարպետ, 1975-1985 թվականներին՝ «Երարդշին» տրեստի I-ին շինվարչություն՝ աշխղեկ, ապա ավագ աշխղեկ։ 1980 թվականին ավարտել է Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Արդյունաբերական և քաղաքացիական շինարարության բաժինը և ստացել ինժեներ-շինարարի որակավորում։ 1993 թվականից եղել է «Հորիզոն 95» շինարարական ընկերության հիմնադիրը, 2001 թվականից՝ «Արխմոնսրոյ» շինարարական ընկերության հիմնադիրը, 2009 թվականից՝ «Հորիզոն Թրեյդ» շինարարական ընկերության հիմնադիրը։ 2005 թվականից Հայաստանի շինարարների միության նախագահն է, 2009 թվականից՝ «Հորիզոն Թրեյդ» շինարարական ընկերության հիմնադիրն է։ 2008 թվականին, միաժամանակ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր։ 2012 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 2014 թվականին Գալստյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում` շինարարության մասնագիտությամբ։ Բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է։ 2014 թվականին ընտրվել է ՃՇՀԱՀ ռեկտորի պաշտոնում[3]։

Մասնակցություն ծրագրերին և գիտահետազոտական աշխատանքներին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի քաղաքապետարանի շենք
  • Կառավարական թիվ 3 շենքը
  • «Պրոմեթեյ» ԲԲԸ վարչական շենք և բանկ
  • «Մոսկվա» կինոթատրոնի շենքը
  • «Իբիս» և «Ալեքսանդր» հյուրանոցներ
  • «Օջախ» ռեստորանային համալիր
  • «Պատիո» և «Կակտուս» ռեստորաններ
  • Ստեփանակերտի օդանավակայանը Արցախում
  • Նախագահական նստավայրի նիստերի դահլիճը Արցախում
  • Դպրոց և մանկապարտեղ Ավան թաղամասում
  • «Ամերիա գրուպի» բանկի «Կամար» բիզնես կենտրոն
  • Մեղրի ազատ տնտեսական գոտու վարչական շենք
  • Մ 6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 10 կմ
  • «ԷՅՋ-էՅ-ԲԻ-ՍԻ», «ԱՇԻԲ» մասնաճյուղեր։
  • «ԷյՓԻՋԻ Տեխնոպարկ» (Թումո) կենտրոն։
  • Հայաստանի ամերիկյան համալսարանի նոր մասնաշենք։
  • Հյուրանոց և առողջարանային համալիր Ջերմուկում։
  • Հյուրանոցներ Հյուսիսային պողոտայում։
  • Բնակելի, առևտրային, վարչահասարակական,առողջապահական համալիրներ Երևանում։
  • Թիվ 21 ռուսական դպրոց։
  • Գյուղմթերքի լաբորատորիան
  • Առողջարանային և հյուրանոցային համալիրներ
  • Սուրբ Սարգիս եկեղեցին Նոր Նորքում
  • Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի
  • Բաց Խորան, Արշիլ Գորկու թանգարան, Հին վեհարան, Դիվանատան նոր շենք, Նոր Մկրտարան, Գևորգյան հոգևոր ճեմարանի 2-րդ մասնաշենք և այլ կառույցներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ Նախագահի հրամանագրով «Անանիա Շիրակացու» մեդալ՝ հանրապետության շինարարության բնագավառում ունեցած մեծ ներդրումների և որակի համար (2006)։
  • ՀՀ Պետական մրցանակի դափնեկրի պատվավոր կոչում՝ Երևանի Քաղաքապետարանի շենքի իրականացման համար։
  • ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալ՝ քաղաքաշինության բնագավառում ունեցած նշանակալի ներդրումների և բարձրորակ աշխատանքի համար (2008)։
  • Եկեղեցաշինության մեջ զգալի ավանդի համար Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով` «Սուրբ Ներսես Շնորհալի» Պատվո շքանշան (2008)։
  • Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի «Փառք շինարարին» ոսկե մեդալ՝ շինարարության ոլորտում ցուցաբերած նշանակալի հաջողությունների համար (2009)։
  • ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ՝ ԱԺ նիստերի դահլիճի վերակառուցման համար (2010)։
  • Եկեղեցաշինության մեջ մեծ ավանդի և բարերարության համար Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Պատվո բարձրագույն շքանշան (2011)։
  • ԼՂ Հանրապետության «Անանիա Շիրակացու» մեդալ՝ շինարարական արդյունաբերության մեջ մեծ ներդրումների համար (2011)։
  • ՀՀ վարչապետի հրամանագրով ոսկե մեդալ` շինարարության բնագավառում նոր տեխնոլոգիաների ներդրման և զարգացման համար (2012)։
  • Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի կողմից «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» Իտալիայի ասպետի շքանշան` հայ-իտալական գործարար կապերի և համագործակցության համար (2012)։
  • Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ՝ Երևան քաղաքում շինարարության բնագավառի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, բազմամյա վաստակի և անմնացորդ աշխատանքի համար (2013)։
  • Երևանի քաղաքապետի «Արգիշտի առաջին» շքանշան՝ Երևանի 2797-րդ տարեդարձի օրը գիտության, կրթության, շինարարության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի և մեծ վաստակի համար (2015)։
  • ՀՀ նախագահի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95 ամյա հոբելյանի օրը (2016)։
  • Ռուսաստանի դաշնության շինարարների միության «Շինարարության ոլորտում մատուցած ծառայությունների համար» (2016)։
  • Մոսկվայի ազգային պետական շինարարական համալսարանի «Շինարարական կրթության և գիտության բնագավառներում մատուցած ծառայությունների համար» (2016)։
  • ՀՀ Նախագահի հրամանագրով «Հայրենիքի մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2016)։
  • ՀՀ պաշտպանության նախարարի «Դրաստամատ Կանայան» մեդալ ՃՇՀԱՀ-ի և ՊՆ-ի համագործակցության շրջանակներում՝ նախարարության շինարարական օբյեկտների վերանորոգման, վերակառուցման և ուժեղացման աշխատանքներին աջակցելու համար (2017)։
  • ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի «5-րդ բրիգադ, 25 տարի» հոբելյանական մեդալով՝ ՊՆ 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-րդ տարեդարձի, ինչպես նաև Երկրապահ կամավորականների միության ծրագրերի իրականացմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար (2018)։
  • ՀՀ վաստակավոր շինարար, 2019[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գագիկ Գալստյանն ընտրվել է ՃՇՀԱՀ-ի ռեկտորի պաշտոնում». armenpress.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  2. «Ռեկտոր». nuaca.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  3. «Գագիկ Գալստյանը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր». Hetq.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  4. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.