Արեստ Բեգլարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արեստ Բեգլարյան
Ծնվել էհունվարի 28, 1938(1938-01-28)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2011
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1969) և Moscow State University of Geodesy and Cartography? (1972)
Մասնագիտությունգեոդեզիստ
ԱշխատավայրՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալ և Հայաստանի Հանրապետութեան գիտության վաստակավոր գործիչ

Արեստ Գուրգենի Բեգլարյան (հունվարի 28, 1938(1938-01-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2011, Երևան, Հայաստան), հայ գեոդեզիստ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (1992): ՀՃԱ ակադեմիկոս (1999): Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի առաջին ռեկտոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2008)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեստ Բեգլարյանը ծնվել է 1938 (ըստ այլ աղբյուրի՝ 1936) թվականի հունվարի 28-ին, Երևան քաղաքում։ 1955 թվականին ավարտել է Երևանի Թելմանի անվան միջնակարգ դպրոցը, 1969 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1972 թվականին՝ Մոսկվայի գեոդեզիայի, աերոհանույթի և քարտեզագրության կենտրոնական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1964-1989 թվականներին աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներական գեոդեզիայի ամբիոնում, որպես ուսումնական վարպետ, ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ։ 1988-2011 թվականներին ղեկավարել է ինժեներական գեոդեզիայի ամբիոնը։ 1989 թվականից 2005 թվականի դեկտեմբերը եղել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտորը, 2006-2010 թվականներին` ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ, 2010-2011 թվականներին հոգաբարձուների խորհրդի նախագահ[1]։

1978 թվականին Բեգլարյանին շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 1992 թվականին՝ պրոֆեսորի գիտական կոչում, 1998 թվականին՝ տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[1]։

Աշխատանքները վերաբերում են հիդրոդինամիկ և հիդրոստատիկ հարթաչափումներին, նրանց հեռակառավարման հարցերին, գեոդեզիական ճառագայթա- և լուսահեռաչափությանը։ Բեգլարյանի կողմից մշակվել են մի շարք մեթոդներ գծային և բարձունքային չափումներ իրականացնելու համար։ Բեգլարյանը 200-ից ավելի գիտական աշխատանքների, այդ թվում՝ 14 գյուտի հեղինակ է[2]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեստ Բեգլարյանը մահացել է 2011 թվականին[1]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի ինժեներական ակադեմիայի անդամ (1998)
  • 030 շինարարության մասնագիտական խորհրդի նախագահ (2000-2011)
  • Եվրոպական շինարարական ինստիտուտների ասոցիացիայի անդամ
  • ԱՊՀ շինարարական բարձրագույն ոաումնական հաստատությունների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ (2004)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում 2012 թվականին բացվել է Արեստ Բեգլարյանի անվան խորհրդակցական դահլիճ, որտեղ տեղադրվել է Արեստ Բեգլարյանի կիսանդրին (քանդակագործ՝ Ֆրիդ Սողոյան)։ 2013 թվականի մայիսի 7-9-ը Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի «Պալացցո Կոպպինի» համալիրում բացվել է Արեստ Բեգլարյանի անվան սրահ[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինժեներական գեոդեզիա։ Մեթոդական ցուցումներ և ստուգողական առաջադրանքներ շինարարական մասնագիտությունների հեռակա ուսուցման ուսանողների համար։
  • Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1983:
  • Ինժեներական գեոդեզիա։ Ուս. ձեռնարկ, Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, Երևան, Ա. հ, 1985։
  • Աերոգեոդեզիա դասընթացի ծրագիր, մեթոդական ցուցումներ և ստուգողական առաջադրանքներ հեռակա ուսուցման "Ավտոմոբիլային ճանապարհներ" մասնագիտության ուսանողների համար, Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ Ինժեներական գրաֆիկայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1986:
  • Մակերևույթի հարթաչափումը, ուղղաձիգ հարթագծման երկրաչափական էությունը։ Մեթոդական ցուցումներ։ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1986:
  • Ինժեներական գեոդեզիա։ Մեթոդական ցուցումներ և ստուգողական առաջադրանքներ շինարարական մասնագիտությունների հեռակա ուսուցման ուսանողների համար,
  • Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ Ինժեներական գրաֆիկայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1986:
  • Հիդրոտեխնիկական շինարարության ժամանակ իրականացվող ինժեներագեոդեզիական աշխատանքները։ Ուս. ձեռնարկ։ Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1987 (համահեղինակ)։
  • Տեղագրական հանույթներ։ Ուս. ձեռնարկ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ Կ. Մարքսի անվան, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1987:
  • Կառույցների հետախուզման, նախագծման, շինարարության և շահագործման գեոդեզիական ապահովումները։ Ուս. ձեռնարկ, ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1988:
  • Разработка и совершенствование методов и приборов для автоматизации геодезических деформационных измерений инженерных сооружений и разломов земной коры: Дис. ... д-ра техн. наук в форме науч. доклада: Ереван, 1997.
  • Տեղագրական հանույթ։ Առաջադրանքի հաշվեգրաֆիկական աշխատանքների մեթոդական ցուցումներ «Կիրառական գեոդեզիա» /Ե.24.01/ և "Քաղաքային կադաստր" /Ե.24.01/ մասնագիտության ուսանողների համար։ Կրթության և գիտության նախարարություն, Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտ, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1998:
  • Сборник научных трудов / М-во образования и науки РА, Ерев. архит.-строит. ин-т ; Редкол.: А. Г. Бегларян и др., Министерство образования и науки Республики Армения | Ереванский архитектурно-строительный институт | Конференции посвященной 90-летию со дня рождения профессоров Т. Т. Хачатряна и О. М. Сапонджяна ( 23-24 октября 1998 г. ; Ереван ), Ереван: Изд-во Ерев. архит.-строит. ин-та, 1999.
  • Գեոդեզիա։ Դասագիրք. Մաս 1, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, Ճարտարագիտական գեոդեզիայի ամբիոն, Երևան, ԵՊՀ հրատ., 2002 (համահեղինակ)։
  • Գիտական աշխատությունների ժողովածու։ Գեոդեզիա։ Պրոֆեսորադասախոս. կազմի, գիտաշխատող., ասպիրանտ., հայցորդ., և ուսանող. համատեղ գիտաժողովի նյութերից, ՀՀ գիտ. և կրթ. նախ., Երևան, Եր. ճարտ. և շին. պետ. համալս, 2003[4]։
  • Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, Պատմություն և արդիականություն, Երևան, Ա. հ., 2003[5]:
  • Գիտական աշխատությունների ժողովածու։ Ճարտարապետություն, մաթեմատիկա, ֆիզիկա, շին. մեխ., ինֆորմ. և գծագրական երկրաչափություն։ Պրոֆեսորադասախոսական կազմի, գիտաշխատող., ասպիրանտ., հայցորդ., և ուսանող. համատեղ գիտաժողովի նյութերից, ՀՀ գիտության և կրթության նախարարություն, Երևան, Եր. ճարտ. և շին. պետ. համալս, 2003։
  • Գիտական աշխատությունների ժողովածու։ Մաթեմ., ֆիզիկա, շին. մեխ., ինֆորմ. և գծագր. երկրաչափ.: Պրոֆեսորադասախոս. կազմի, գիտաշխատող., ասպիրանտ., հայցորդ., և ուսանող. համատեղ գիտաժողովի նյութերից, ՀՀ գիտ. և կրթ. նախ., Երևան, Եր. ճարտ. և շին. պետ. համալս, 2004։
  • Գեոդեզիա։ Դասագիրք։ Երևանի ճարտարագիտության և շինարարության պետական համալսարան, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, Երևան, [ԵՃՇՊՀ], 2006։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է ճանաչված գիտնական Արեստ Բեգլարյանը
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. One Studio։ «Իտալիայի համալիրներից մեկում բացվել է Արեստ Բեգլարյանի անվան սրահ»։ www.yerkir.am (ամհարերեն)։ Վերցված է 2020-04-25 
  4. համալսարան Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական (2003)։ Գիտական աշխատությունների ժողովածու։ Գեոդեզիա ։ Պրոֆեսորադասախոս. կազմի, գիտաշխատող., ասպիրանտ., հայցորդ., եւ ուսանող. համատեղ գիտաժողովի նյութերից (հայերեն)։ Եր. ճարտ. եւ շին. պետ. համալս։ ISBN 978-99930-891-9-3 
  5. Բեգլարյան Արեստ Գուրգենի (2003)։ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան (հայերեն)։ Ա. հ.։ ISBN 978-99930-891-6-2 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]