Դավիթ Ղազարյան (զինվորական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Ղազարյան
մայիսի 5, 1989(1989-05-05) - 2020
ԾննդավայրՎեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Կոչումփոխգնդապետ և գնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016) և Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
ԿրթությունՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտ[1]
Պարգևներ
Արցախի հերոս

Դավիթ Վանիկի Ղազարյան (մայիսի 5, 1989(1989-05-05), Վեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2020), ռազմական գործիչ, փոխգնդապետ[2], Արցախի հերոս (հետմահու)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Ղազարյանը ծնվել է 1989 թվականի[3] մայիսի 5-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Ավարտել է Վեդիի թիվ 1 միջնակարգ դպրոցը, որից հետո՝ 2006 թվականին ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որն էլ ավարտել է 2010 թվականին լեյտենանտի կոչումով և ծառայության անցել Արցախում[4]։ 2016 թվականին մասնակցել է Քառօրյա պատերազմին։

Զոհվել է 44-օրյա պատերազմի մարտական գործողությունների ժամանակ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից Դավիթ Ղազարյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոս բարձրագույն կոչումը[5][6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է Հռիփսիմե Մայիլյանի հետ, 2014 թվականի նոյեմբերի 22֊ին, երկու երեխաների հայր էր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «ՀՀ ԶՈւ 20 տարի» մեդալ
  • «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալ
  • «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալ
  • «Վազգեն Սարգսյան» մեդալ
  • «Մարտական ծառայություն» մեդալ
  • «Երկրապահ Կամավորական միություն» մեդալ
  • Արցախի Հանրապետության «Ոսկե արծիվ» շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ընկերոջը հրել է, որպեսզի բան չլինի ու զոհվել է․ ով է Արցախի հերոս Դավիթ Ղազարյանը (ֆոտո)
  2. LLC Academy Of Development։ «Արցախը նոր հերոսներ ունի (տեսանյութ) | ԼՂՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայք»։ nkrmil.am (հայերեն)։ Վերցված է 2021-01-03  (չաշխատող հղում)
  3. «Արցախի ՊՆ-ն հրապարակեց զոհված ևս 55 զինծառայողի անուն»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-01-04 
  4. «Ընկերոջը հրել է, որպեսզի բան չլինի ու զոհվել է․ ով է Արցախի հերոս Դավիթ Ղազարյանը (ֆոտո)»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2021-01-03 
  5. Technologies Peyotto։ «Արցախի հերոս Դավիթ Ղազարյանը «ոչ մի քայլ հետ» սկզբունքով վարել է մարտը»։ iravaban.net (hy-AM)։ Վերցված է 2021-01-04 
  6. «Դավիթ Ղազարյանը հետմահու արժանացավ «Արցախի հերոս» կոչման»։ Analitik.am։ Վերցված է 2021-01-04 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]