Ջալալ Հարությունյան
Ջալալ Հարությունյան | |
---|---|
նոյեմբերի 11, 1974 (47 տարեկան) - | |
Ծննդավայր | Բադարա, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | Արցախի պաշտպանության բանակ |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Հրամանատարն էր | ԱՀ Պաշտպանության բանակ |
Պաշտոն | ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) |
Կրթություն | Արցախի պետական համալսարան |
Պարգևներ |
Ջալալ Անատոլիի Հարությունյան (նոյեմբերի 11, 1974, Բադարա, Ասկերանի շրջան, Արցախ), հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ[1], Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար–Պաշտպանության բանակի նախկին հրամանատար[2][3], Արցախի հերոս[4], ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարությունյանը ծնվել է Ասկերանի շրջանի Բադարա գյուղում։ Հայրը՝ Անատոլին մաթեմատիկայի ուսուցիչ և դպրոցի ուսմասվար էր աշխատում, իսկ մայրը՝ Սվետլանան՝ բուժքույր[6]։ 1981-ից 1991 թվականներին սովորել է նույն գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցը ավարտելուց անմիջապես հետո միացել է Արցախի համար մղվող ազատագրական պայքարին[7]։ Միաժամանակ սովորել է Արցախի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1995 թվականին[6]։ 1999 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիա, որն ավարտել է կարմիր դիպլոմով։
Զինվորական ծառայութուն[խմբագրել | խմբագրել կոդը]
1992 թվականի նոյեմբերի 5-ից ծառայում է Պաշտպանության Բանակում։ 1992-2016 թվականներին զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՊԲ-ում՝ լինելով պաշտպանական շրջանի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, միավորման հրամանատար։ 2016 թվականի հունիսի 14-ին Բակո Սահակյանի հրամանագրով Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար[8][9][10]։
2018 թվականի դեկտեմբերի 14-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ։
2020 թվականին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով գեներալ-մայոր Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից[2]։ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին ազատվել է պաշտպանության նախարարի–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից՝ մարտական դիրքում վիրավորվելու պատճառով[11]։ Հարությունյանի դեմ մահափորձի փաստով քրեական գործ է հարուցվել, որով դեռևս մեղադրյալ չկա[11]։ Դեկտեմբերի 4-ին դուրս է գրվել հիվանդանոցից[11]։
2021 թվականի փետրվարին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով Ջ․ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ[5]։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պաշտպանության բանակի շտաբի պետ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում[12][13]։
2020 թվականի հուլիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պաշտպանության բանակի շտաբի պետ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։
2020 թվականի հոկտեմբերի 28-ին Հարությունյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Օնիկ Գասպարյանը՝ գեներալ-գնդապետ. նոր կոչումներ կշնորհվեն նաև Արայիկ Հարությունյանին և Արտակ Բուդաղյանին»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-10-15
- ↑ 2,0 2,1 «Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար»
- ↑ «Արայիկ Հարությունյան․ Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար – ՊԲ հրամանատարի պաշտոնից»
- ↑ «Ջալալ Հարությունյանը՝ Արցախի հերոս»
- ↑ 5,0 5,1 «Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2021-02-04
- ↑ 6,0 6,1 «Նվիրյալներ - Ջալալ Հարությունյան»։ Հայաստանի հանրային հեռուստաընկերություն։ 2015-03-09։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-30-ին
- ↑ Ջալալ Հարությունյան
- ↑ Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար
- ↑ «Ջալալ Հարությունյանը նշանակվել է զորամասի հրամանատար»
- ↑ «Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊԲ հարավային ուղղության միավորման հրամանատար»
- ↑ 11,0 11,1 11,2 Հարությունյան Սարգիս (2021-02-04)։ «Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-02-10
- ↑ «Ջալալ Հարությունյանը գեներալ-մայորի կոչում է ստացել»
- ↑ «Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Ջալալ Հարությունյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել»