Կարեն Աբրահամյան (ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարեն Աբրահամյան
դեկտեմբերի 4, 1966(1966-12-04) (52 տարեկան) -
ԾննդավայրԽծաբերդ, Khojavend District, Ադրբեջան
Կոչումգեներալ-մայոր
ՊարգևներԳարեգին Նժդեհ մեդալ, «Վազգեն Սարգսյան» մեդալ, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան, «Մարտական ծառայություն» մեդալ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, «Մարշալ Բաղրամյան» մեդալ, «Անդրանիկ Օզանյան» մեդալ և «Դրաստամատ Կանայան» մեդալ

Կարեն Անդրանիկի Աբրահամյան (դեկտեմբերի 4, 1966(1966-12-04), Խծաբերդ, Khojavend District, Ադրբեջան) ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար [1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Աբրահամյանը ծնվել է ԱՀ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում (նախկին՝ ԼՂԻՄ): 1973-1984 թվականներին սովորել է Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում: 1984 թվականին ընդունվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվառման ֆակուլտետը, որի 1-ին կուրսն ավարտելուց հետո 1985-1987 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: 1990 թվականին ավարտել է ուսումը՝ ստանալով տնտեսագետի որակավորում: 1990-1992 թվականներին աշխատել է Հադրութի շրջանի խնայբանկում՝ որպես վարկավորման հրահանգիչ, գլխավոր հաշվապահ, այնուհետև նույն խնայբանկի կառավարիչ:

Ռազմական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կ. Աբրահամյանը 1991 թվականից ակտիվորեն ներգրավվել է Հադրութի կամավորական ինքնապաշտպանական ուժերին, իսկ 1992 թվականին աշնանը, որպես շարքային, զինվորագրվել նոր կազմավորված Հադրութի պաշտպանական շրջանին: Այնուհետև նույն զորամասում զբաղեցրել է դասակի, ապա՝ մարտկոցի հրամանատարի, հրետանու շտաբի պետի, հրետանու պետի, իսկ 1996-98 թվականներին պաշտպանական շրջանի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ պաշտոնները: 1998 թվականի օգոստոսին ընդունվել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան և այն ավարտել գերազանցության դիպլոմով: 2001 թվականին նշանակվել է զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ: 2003 թվականի դեկտեմբերին նշանակվել է զորամասի հրամանատար: 2006 թվականի օգոստոսին նշանակվել է կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ: 2010-2011 թվականներին սովորել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի ակադեմիայում՝ այն ավարտելով ոսկե մեդալով: 2011 թվականի օգոստոսից մինչև 2015 թվականի նոյեմբեր զբաղեցրել է ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնը[2]: 2014 թվականի սեպտեմբերի 3-ին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 2015 թվականի նոյեմբերին նշանակվել է բանակային կորպուսի հրամանատար: 2017 թվականի սեպտեմբերի 7-ին նշանակվել է ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ: 2018 թվականի դեկտեմբերին 14-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար [3]:

Շքանշաններ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է.

Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստան «Գարեգին Նժդեհ»,
  • Հայաստան «Անդրանիկ Օզանյան»,
  • Հայաստան «Մարշալ Բաղրամյան»,
  • Հայաստան «Դրաստամատ Կանայան»,
  • Հայաստան «Վազգեն Սարգսյան»,

Արցախ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արցախ «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանով,
  • Արցախ «Մարտական ծառայություն»,
  • Արցախ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի»,
  • «Համագործակցության ամրապնդման համար»,
  • «Անբասիր ծառայություն» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի և այլ պետական ու գերատեսչական մեդալներով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]