Արմենակ Ուրֆանյան
| Արմենակ Մերսի Ուրֆանյան | |
|---|---|
| հունվարի 28, 1990 - ապրիլի 2, 2016 (26 տարեկան) | |
| Ծննդավայր | Երևան |
| Մահվան վայր | |
| Գերեզման | Եռաբլուր |
| Քաղաքացիություն | |
| Զորատեսակ | Հրաձգային ստորաբաժանում[1] |
| Ծառայության տարիներ | 2007-ապրիլ, 2016[1] |
| Կոչում | |
| Հրամանատարն էր | N զ/մ-ի 4-րդ վաշտ[1] |
| Պաշտոն | Վաշտի հրամանատար[1] |
| Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական ապրիլյան քառօրյա պատերազմ (2016)[1] |
Արմենակ Մերսի Ուրֆանյան (հունվարի 28, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 2, 2016, Արցախ), Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող, զինված ուժերի կապիտան, 2016 թվականի քառօրյա պատերազմ մասնակից, Արցախի հերոս։ Զոհվել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դեմ մղված մարտում[1][2][3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին Երևանում։ 1992 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան։
Ռուսաստանից վերադառնալուց հետո Արմենակ Ուրֆանյանն ընդունվել է ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ։ Ուսումնառությունից հետո «լեյտենանտ» սպայական կոչումով նշանակում է ստանում։ 26 տարեկանում ստացել է կապիտանի զինվորական կոչում ու նշանակվել վաշտի հրամանատար՝ առաջնային գծում։
Քառօրյա պատերազմ (2016)
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի ապրիլին սկսված քառօրյա պատերազմի առաջին օրերից եղել է Արցախի առաջնային գծում։ Ուրֆանյանն իր հրամանատարության ներքո գործող 4-րդ հրաձգային վաշտի անձնակազմի հետ միասին երկարատև մարտ է մղել հանկարծակի հարձակում գործած հակառակորդի դեմ։ Անձնակազմին հետ ուղարկելով՝ կապիտան Ուրֆանյանը միայնակ շարունակել է մարտը՝ այդ ընթացքում խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորներ։ Հակառակորդին գերի չընկնելու նպատակով նռնակով պայթեցրել է իրեն՝ միաժամանակ հակառակորդին հասցնելով զգալի մարդկային կորուստներ[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի 2016 թվականի ապրիլի 6-ի հրամանագրով Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելու գործում ցուցաբերած արիության համար Արմենակ Ուրֆանյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայության» մեդալով։
- 2016 թվականի մայիսի 28-ին Արմենակ Ուրֆանյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
- 2020 թվականի օգոստոսի 29-ին Արմենակ Ուրֆանյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով[5]։
Հիշատակի հավերժացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապիտան Արմենակ Ուրֆանյանը 2016 թվականի ապրիլի 6-ին հուղարկավորվել է Եռաբլուրում[2]։
Հուշաքար
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիրքում, որտեղ քառօրյա պատերազմի ժամանակ զոհվել են Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը և Անդրանիկ Զոհրաբյանը, 2016 թվականի հունիսի 30-ին տեղադրվել է հուշաքար Կարմիրի երկրապահների կամավորական ջոկատի կողմից[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 «Հրապարակվել են զոհված հայ զինծառայողների անունները. «Ցավում ենք ու հպարտանում» (պարբերաբար թարմացվում է)». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
- 1 2 Արմենակ Ուրֆանյանը հուղարկավորվեց Եռաբլուրում։ Առավոտ – Լուրեր Հայաստանից։ Հեղինակ՝ Ամի ՉԻՉԱԿՅԱՆ |17:13 | Ապրիլ 6 2016 (ֆոտոշարք)
- ↑ ԱՐՑԱԽԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՐՕՐԵԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ, Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան, «ԱԶԳ», #13, 08-04-2016։
- ↑ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ՓԱՂԱՆԳԸ, «ՀԱՅ ԶԻՆՎՈՐ», ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնաթերթ, Խորագիր՝ #18 (1138) 18.05.2016 - 24.05.2016, «Ազգային բանակ»։
- ↑ «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով «Արցախի հերոս» պետական բարձրագույն կոչում է շնորհվել Արթուր Մկրտչյանին և Արմենակ Ուրֆանյանին» Արխիվացված 2020-10-20 Wayback Machine։
- ↑ Հուշաքարի տեղադրման արարողություն Մարտակերտում 6/30/2016։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նվիրյալները. Արմենակ Ուրֆանյան, 25 ապր, 2016, Հանրային հեռուստաընկերություն Արխիվացված 2019-06-06 Wayback Machine
- Արմենակ Ուրֆանյան, Անդրանիկ Զոհրաբյան...
- Ապրիլյան քառօրյա պատերազմ. ԱՐՄԵՆԱԿ ՈւՐՖԱՆՅԱՆ․․․Հրապարակվել է 27 հունիս, 2016 թ.-ին։ Ապրիլ, 2016թ., Արցախ։ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի հերոսապատումը։
- Սիրանուշ Եղիազարյան, Մեդիամաքսի լրագրող։ Արմենակ Ուրֆանյան. Զինվորին եղբոր պես սիրող հրամանատարը։ Հատուկ ռեպորտաժներ | Ապրիլ 13, 2016 10:26։
- ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆ ՄԵՐՍԻ։
- Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է։ 18:59 - 28.01.2018; Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է։ Այդ առիթով ներկայացնում ենք Անի Ռափյանի պատրաստած տեսանյութը։ Երկիր մեդիա։ Արխիվացված 2018-04-01 Wayback Machine
- ԱՐՑԱԽԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՐՕՐԵԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ, Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան, «ԱԶԳ», #13, 08-04-2016։
- Հրապարակվել են զոհված հայ զինծառայողների անունները. «Ցավում ենք ու հպարտանում» (պարբերաբար թարմացվում է)։ Առավոտ։ 12:24 | Ապրիլ 4 2016․
- Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ՓԱՂԱՆԳԸ, «ՀԱՅ ԶԻՆՎՈՐ», ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնաթերթ, Խորագիր՝ #18 (1138) 18.05.2016 - 24.05.2016, «Ազգային բանակ»:
- Հունվարի 28 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրիլի 2 մահեր
- 2016 մահեր
- Եռաբլուր պանթեոնում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Երևան քաղաքում ծնվածներ
- Արցախի Հանրապետությունում մահացածներ
- Արցախի հերոսներ
- Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կապիտաններ
- ՀՀ զինված ուժերի կապիտաններ
- Քառօրյա պատերազմի մասնակիցներ հայկական կողմից
- Մարտական ծառայության մեդալակիրներ
- «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Ոսկե Արծիվ շքանշանակիրներ