Դավիթ Գրիգորյան (զինվորական)
Դավիթ Գրիգորյան | |
---|---|
![]() | |
Ծննդավայր | Սարդարապատ, Արմավիրի մարզ, Հայաստան |
Մահացել է | նոյեմբերի 26, 2020 |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Դավիթ Լյովայի Գրիգորյան (, Սարդարապատ, Արմավիրի մարզ, Հայաստան - նոյեմբերի 26, 2020), հայ զինվորական, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող, Արցախի հերոս[1], 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից։ Զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 2-ին[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դավիթը ծնվել է 2000թ-ի նոյեմբերի 17-ին։ Մեծացել է Արմավիրի մարզի գյուղ Սարդարապատում։ Ընտանիքում փոքրն էր և միակ որդին։ 2006-2007թթ․ հաճախել է սպորտային մարմնամարզության դասերի։ 2006թ-ին պարգևատրվել է սպորտային մրցաշարում մրցանակատեղը գրավելու համար։ 2007թ-ի հունիսի 23-ին խմբային մրցումներում գրավել է 4-րդ տեղը։
2007-2018թթ․ հաճախել է Սարդարապատի միջնակարգ դպրոց։ 2008թ,2010թ,2011թ և 2012թ Սարդարապատի միջնակարգ դպրոցի կողմից պարգևատրվել է գովասանագրերով՝ գերազանց առաջադիմության և օրինակելի վարքի համար։
2009-2010թթ․ հաճախել է կարատեի դասընթացների։ 2010թ-ի փետրվարի 20-ին արժանացել է 2-րդ կարգի, նույն թվականի հուլիսի 17-ին՝ Արմավիրի մասնաճյուղում, հոկտեմբերի 16-ին Հայաստանի կոմիտեի արաջնությունում՝ 3-րդ կարգերի։
2010թ, 2012թ, 2014թ և 2015թ մասնակցել է «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին։2010թ-ի մարտի 18-ին, 52 միավորով, գրավել է առաջին տեղը։
2011-2013թթ․ հաճախել է շախմատի դասերի։ 2011թ-ի շախմատի մարզային առաջնությունում գրավել է 2-րդ տեղը։ 2012թ-ի հուլիսի 13-20 Վրաստանում մասնակցել է շախմատի 7-րդ միջազգային ֆեդերացիային։ 2011թ-ին շախմատից ստացել է 2-րդ կարգ։
2014թ-ի հոկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի Պաուերլիֆտինգի պարկած հրում առաջնությունում գրավել է 3-րդ տեղը։
2016թ-ի հուլիսի 6-ին ստացել է A2 մակարդակ գերմաներեն լեզվի իմացությունից։
2018թ-ին ավարտել է դպրոցը և նույն թվականին շարունակելով մեծ քրոջ՝ Հռիփսիմեի ուղին ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ։ Կիսատ թողնելով ուսումը՝ 2019թ-ի հունվարի 13-ին զորակոչվել է բանակ։Գյումրու ուսումնական զորամասում անցել է 6 ամսյա սերժանտական կուրսեր, որի արդյունքում 01․07․2019թ-ին ստացել է կրտսեր սերժանտի կոչում, որից հետո ծառայությունը շարունակել է Հադրութի N զորամասում ։ Զինվորական ծառայությունը լավ կատարելու համար 08․04․2020թ-ին ստացել է սերժանտի կոչում։ Արցախյան երկրորդ պատերազմից մեկ ամիս առաջ՝ 19․08․2020թ-ին ստացել է ավագ սերժանտի կոչում , հակատանկային ֆագոտի հաշվարկի հրամանատար։
2020թ-ի սեպտեմբերի 27-ից Արցախում ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, Կարախամբիլի-Ֆիզուլիի հատվածում խոցել է 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ , ինչի համար Հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման։ Նոյեմբերի 2-ին Դավիթը և երեք ընկերները զոհվել են նվիրելով իրենց կյանքը հայրենիքին։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հոկտեմբերի 4-ին Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Դավիթ Գրիգորյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձր կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով[3]։ Դավիթ Գրիգորյանը 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Կարախանբեյլիի և Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա[4]։ Նրա շնորհիվ, Սարդարապատի միջնակարգ դպրոցը, որտեղ նա սովորել է ստացավ ոսկե մեդալ[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը խոցել է 15 տանկ և 1 ՀՄՄ»
- ↑ «Զոհվել է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը»։ Հայկական ժամանակ։ 2․11․2020
- ↑ «Եվս 5 հոգի ստացել է Արցախի հերոսի կոչում»
- ↑ «Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը խոցել է 15 տանկ և 1 ՀՄՄ»։ Վերցված է 06/10/2020
- ↑ «Ոսկե մեդալներով կպարգեւատրվեն 5 հերոսների դպրոցները. հայտնի են կրթական հաստատությունների անունները»։ Հայկական Ժամանակ օրաթերթ։ Վերցված է 06/10/2020