Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արայիկ Հարությունյան (այլ կիրառումներ)
Արայիկ Հարությունյան
Arayik Harutyunyan.png
Դրոշ
(4-րդ) Արցախի Հանրապետության նախագահ
 մայիսի 21, 2020
Նախորդող Բակո Սահակյան
Դրոշ
(1-րդ) Արցախի Հանրապետության պետնախարար
սեպտեմբերի 25, 2017 - հունիսի 6, 2018
Հաջորդող Գրիգորի Մարտիրոսյան
Դրոշ
(6-րդ) Արցախի Հանրապետության վարչապետ
սեպտեմբերի 25, 2017
Նախորդող Անուշավան Դանիելյան
 
Կուսակցություն՝ Azat-hajrenik.jpg «Ազատ հայրենիք»
Կրթություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և Արցախի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 14, 1973(1973-12-14) (49 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Artsakh.svg Արցախ
Ամուսին Քրիստինա Հարությունյան
Զավակներ 3

Արայիկ Վլադիմիրի Հարությունյան (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության գործող նախագահ[1], խոշոր գործարար[2][3], Արցախի նախկին պետական նախարար, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ[4][5], տեխնիկական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 թվականին ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի ժողտնտեսության ինստիտուտը։
  • 1994 թվականին տեղափոխվել և 1995 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996 թվականին ընդունվել և 1998 թվականին ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։
  • 2013 թվականին պաշտպանել է ատենախոսությունը և դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։
  • 1997-1999 թվականներին նա աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
  • 1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
  • 2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
  • 2005- 2007 Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա և՝ նախագահն էր։
  • 2007- 2009թթ - Պատգամավորական գործունեությունը դադարեցրել և կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
  • Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։
  • Արայիկ Հարությունյանը 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։
  • Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է Արցախի Հանրապետության վարչապետ։
  • 2017 թ-ին որպես վարչապետ և իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման։
  • Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի հրամանագրով Archived 2017-09-30 at the Wayback Machine. նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար։
  • 2018 թվականի հունիսի 6-ին Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[6], ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու։
  • 2020թ-ին կայացած նախագահական ընտրությունների գլխավոր թեկնածու։
  • Արցախի Հանրապետության գործող նախագահ [7]։

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է «Մարտական Խաչ» II աստիճանի շքանշանով։ Իսկ Արցախի նախագահի՝ 2016 թվականի օգոստոսի 30-ի հրամանագրով՝ Ա. Հարությունյանը պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով՝ Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար և ի նշանավորումն Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]