Jump to content

Ազատ հայրենիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ազատ Հայրենիքից)
Ազատ հայրենիք
Ազատ Հայրենիք
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Արցախ
ԱռաջնորդԱրայիկ Հարությունյան
Հիմնադրվածհունվարի 29, 2005
Գաղափարախոսությունհայկական ազգայնականություն
Քաղաքական հայացքաջակենտրոն
ՇտաբՍտեփանակերտ, Ադրբեջան

Ազատ Հայրենիք, քաղաքական կուսակցություն Արցախում։ Ստեղծվել է 2005 թվականի հունվարի 29-ին։ Նախագահն է միաժամանակ կառավարության ղեկավար հանդիսացող Արայիկ Հարությունյանը։ 2005 թվականի հունիսի 19-ին ԱՀԿ-ն մասնակցել է Արցախի 4-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին։ Համամասնական ընտրակարգով ԱՀԿ-ն ստացել է շուրջ 37 տոկոս ձայն և մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հետ միասին 12 մանդատով ձևավորել է «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը։ 2010 թվականի մայիսի 23-ին ԱՀԿ-ն մասնակցել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին որտեղ համամասնական ընտրակարգով ստացել է 46.4 տոկոս ձայն և մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հետ 14 պատգամավորական մանդատով խորհրդարանում վերաձևավորել է «Հայրենիք» խմբակցությունը։ 2015 թ.-ին մայիսի 3-ին կայացած վեցերորդ գումարման խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը կրկին բարելավել է նախորդ արդյունքը համամասնական ընտրակարգով ստանալով 47.7 տոկոս ձայն և մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հետ միասին 15 մանդատով վերաձևավորել է «Հայրենիք» խմբակցությունը։

Գաղափարախոսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյապահպանման ազգային գործոններն են՝ ազգային և կրոնական ինքնագիտակցություն, լեզվապահպանություն, ազգային կրթական համակարգ և մշակույթ, հայրենասիրություն և մարտական ոգի, ավանդապահություն, համերաշխություն, պատմական հիշողություն, ազգային մտածողություն և հոգեկերտվածք։

«Ազատ Հայրենիք» (այսուհետև ԱՀ) կուսակցության ծրագիրը Արցախի ժողովրդի արմատական շահերն արտահայտող, նրա ազատությունը, անվտանգությունը և ինքնորոշման իրավունքը պաշտպանող փաստաթուղթ է։ ԱՀ-ն «ԼՂՀ» քաղաքացիների կամավոր քաղաքական միավորում է։ ԱՀ նպատակն է՝

  • ա) համախոհ մարդկանց միջոցով Արցախում հաստատել սոցիալական արդարություն,
  • բ) վերականգնել ժողովրդի հավատը սեփական հավաքական ուժերի և ապագայի նկատմամբ,
  • գ) խթանել միջին խավի ձևավորմանը,
  • դ) ամրապնդել կառավարման կայուն ժողովրդավարական համակարգը,
  • ե) նպաստել Հայ Առաքելական եկեղեցու դերի բարձրացմանը։

«Ազատ Հայրենիք» կուսակցության Կենտրոնական խորհրդի կազմը.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]