Անուշավան Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անուշավան Դանիելյան
Անուշավան Դանիելյան
Ծնվել էօգոստոսի 1, 1956(1956-08-01) (64 տարեկան)
ԾննդավայրԲոլնիս-Խաչեն, Բոլնիսի շրջան, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ, Flag of Ukraine.svg Ուկրաինա և Flag of Artsakh.svg Արցախ
ԿրթությունՏավրիդայի Վ. Ի. Վերնադսկու անվան ազգային համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԼեռնային Ղարաբաղի վարչապետների ցանկ
Քաղաքական կուսակցությունանկախ քաղաքական գործիչ

Անուշավան Սուրենի Դանիելյան (օգոստոսի 1, 1956(1956-08-01), Բոլնիս-Խաչեն, Բոլնիսի շրջան, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ: ԼՂՀ վարչապետ (1999-2007):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975-1977 թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո կոմերիտական և կուսակցական աշխատանքի է անցել Մարնեուլի լեռնահարստացուցիչ կոմբինատում։ 1985 թ. ավարտել է Սիմֆերոպոլի պետական համալսարանը։ 1983-1987 թթ. աշխատանքի է անցել Ղրիմի ԼԿԵՄ մարզկոմում, պաշտոնավարել նախ իբրև հրահանգիչ, ապա՝ բաժնի վարիչ։

1987-1990 թթ. աշխատել է որպես ԽՍՀՄ ատոմային էներգետիկայի նախարարության Սիմֆերոպոլի պրոֆտեխնիկական ուսումնարանի տնօրենի տեղակալ։ 1990-1998 թթ. նրա գործունեությունը կապված է Ղրիմի Հանրապետության Գերագույն Խորհրդի հետ, ուր սկզբում վարել է միջպետական և ազգամիջյան հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, ապա՝ Խորհրդարանի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։ Գլխավորել է Գերագույն Խորհրդի Սահմանադրական հանձնաժողովը։

1989-1996 թթ. եղել է Ղրիմի հայկական ընկերության նախագահը։ Այժմ նա համարվում է այդ նույն ընկերության պատվավոր նախագահը։ 1994 թ. ընտրվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ։ 1998 թ. Ղրիմի տնտեսության վերականգնման «Կրիմսկի պրոեկտ» ծրագրի համահեղինակն է։ 1999 թ. Երևանի կաբելի գործարանի գլխավոր տնօրենն էր։

1999-2007 թթ. վարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի պաշտոնը։

Անուշավան Դանիելյանը հանդիսանում է Աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնության, ինչպես նաեւ՝ Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիաների ակադեմիկոս[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]