Jump to content

Բակո Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բակո Սահակյան
Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության 3-րդ նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝հուլիսի 19, 2007
Լքեց պաշտոնը՝մայիսի 21, 2020
Կուսակցություն՝Արցախի ժողովրդավարական կուսակցություն
Նախորդող՝Արկադի Ղուկասյան
Հաջորդող՝Արայիկ Հարությունյան
Ծննդյան օր՝ օգոստոսի 30, 1960 (65 տարեկան)
Ծննդավայր՝Ստեփանակերտ, ԽՍՀՄ
Ամուսին ՝Անահիտ Սահակյան
Պարգևներ՝
Տիգրան Մեծի շքանշան և Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ

Բակո Սահակի Սահակյան (օգոստոսի 30, 1960(1960-08-30), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ (2007 հուլիսի 19-2020 մայիսի 21), Հայաստանի զինված ուժերի գեներալ-գնդապետ[2]։

2023 թվականի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանը Արցախի տարածքից առևանգել է Բակո Սահակյանին, և այդ պահից նա գերու կարգավիճակով պահվում է Բաքվում[3]։2026 թվականի փետրվարի 5ին Բաքվում կատարված շինծու դատավարության արդյունքում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ծնվել է 1960 թ. օգոստոսի 30–ին Ստեփանակերտ քաղաքում, որը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մայրաքաղաքն էր։
  • 1977 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
  • 1978 - 1980 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում[4]։
  • 1981 թ. աշխատանքի է ընդունվում Ստեփանակերտի թիվ 9 արտադրա-մեխանիզատորական կոմբինատում, որպես փականագործ-մեխանիկ։
  • 1982 թ. տեղափոխվում է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատ, որպես քարահատ բանվոր։
  • 1983-1987 թթ Ստեփանակերտի պատմական հուշարձանների գիտահետազոտական մասնաճյուղում աշխատում է որպես մասնագետ։
  • 1987 - 1990 թթ աշխատել է մարզային մատակարարման վարչությունում, որպես մատակարար։
  • 1988 թվականից հայտնի որպես է Արցախյան շարժման առաջամարտիկներիցն է։
  • 1990 թ. - մտնում է Արցախի Ինքնապաշտպանության ուժերի շարքերը։
  • 1992 - 1993 թթ Արցախի Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի ղեկավարի թիկունքի գծով տեղակալ։
  • 1993 - 1995 թթ թիկունքի գծով շտաբի պետ։
  • 1995 - 1996 թթ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի արտաքին հարցերով տեղակալ։
  • 1996 - 1997 թթ Արցախի Հանրապետության ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ։
  • 1997 - 1999 թթ Հայաստանի ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարի օգնական։
  • 1999 - 2001 թթ Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարար։
  • 2001 - 2007 թթ Արցախի Հանրապետության Ազգային անվտագության ծառայության նախարար։
  • 2007 - 2020 թթ Արցախի Հանրապետության նախագահ։
  • 2023 թ. հոկտեմբերի 3-ին նա Արցախի երկու նախկին նախագահների՝ Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի հետ ձերբակալվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից և բերվել Բաքու[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The Office of the Nagorno Karabakh Republic in USA». www.nkrusa.org. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. «Ադրբեջшնը ձերբակալել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին և ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. «Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայք». www.president.nkr.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  5. «Բաքուն Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին չորս ամսով կալանավորեց». azatutyun.am. 2023 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.