«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (Հայաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի ժապավեն
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի վկայական

Մեդալով պարգևատրվողները[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-2014 թթ. պարգևատրվողների շրջանակ օրենքով սահմանված չէր։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 9-ից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, այլ պետական մարմինների ծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք[1]։

Մեդալի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-2014 թթ. հանձնվող մեդալի նկարագրությունը և նմուշը հաստատվել են ՀՀ Կառավարության 2005 թ. հոկտեմբերի 6-ին ընդունված որոշմամբ, ըստ որի՝ մեդալը բաղկացած է 2 մասից՝ կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից։ Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող մուգ կարմիր գույնի մետաքսե (մուարե) ժապավենով։ 1-ին աստիճանի մեդալի ժապավենի կենտրոնով՝ վերից վար անցնում է մուգ կապույտ գույնի՝ 4 մմ լայնություն ունեցող շերտագիծ։ Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է։ Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևի մասինը՝ 47 մմ, իսկ հաստությունը՝ 1 մմ։ Կախիչի վերևի մասի երկարությունը՝ կենտրոնից մինչև ներքևի գագաթը՝ վերից վար 50 մմ է։ Կախիչի հակառակ երեսին ամրացված է գնդասեղ։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 9-ից հանձնվող մեդալի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի մեդալի սկավառակը պատրաստված է արծաթագույն մետաղից։ Սկավառակի տրամագիծը 28 մմ է, իսկ հաստությունը՝ 1,5 մմ։ Սկավառակի կենտրոնում նույն մետաղի համաձուլվածքից պատկերված է 36 մմ տրամագծով և 1,5 մմ հաստությամբ՝ արիության խորհրդանիշ հանդիսացող խաչաձև պատկեր, որի կողմերը դրսի մասում ունեն 14 մմ լայնություն, իսկ դեպի կենտրոն՝ 5 մմ կորություն։ Խաչաձև պատկերի կողմերը 4 միլիմետրով հավասարապես դուրս են բերված սկավառակի տրամագծից և դեպի դուրս ունեն 45 աստիճան թեքություն։ Խաչաձև պատկերի կողմերն արծնապատված են մուգ կարմիր գույնով և ունեն 1,5 մմ լայնությամբ արծաթափայլ եզրաշերտ։ Խաչաձև պատկերի կենտրոնական մասում պատկերված է 12 մմ տրամագծով շրջան՝ 1 մմ եզրաշերտով։ Շրջանի եզրագծից 1 մմ դեպի կենտրոն ամբողջ ծավալով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանի ոսկեփայլ ցայտաքանդակը։

Խաչաձև պատկերի կողմերի միջնամասում՝ սկավառակի վրա պատկերված է հավասարակողմ եռանկյունի, որի կողմի երկարությունը 8 մմ է, իսկ հաստությունը՝ 1,5 մմ։ Եռանկյան միջնամասերում տեղադրված են մեկական՝ 0,3 կարատ չափի ադամանդե քարեր։ Եռանկյան դրսի կողմը 2 միլիմետրով դուրս է բերված սկավառակի տրամագծից և ունի ուռուցիկ տեսք։

Սկավառակի հակառակ երեսին՝ 5 զուգահեռ տողով, ուռուցիկ տառերով գրված են «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ I ԱՍՏԻՃԱՆ» բառերը։ Տողերից ներքև՝ սկավառակի ներքևի մասում պատկերված է ուղղանկյուն շերտիկ, որի վրա փորագրված է մեդալի հերթական համարը։

Մեդալի շերտաձողի չափերն են՝ 24 x 12 մմ։ Շերտաձողը պաստառապատված է մուգ կարմիր գույնի մետաքսե (մուարե) ժապավենով։ I աստիճանի մեդալի դեպքում ժապավենի կենտրոնով՝ վերից վար անցնում է մուգ կապույտ գույնի 4 մմ լայնություն ունեցող շերտագիծ[2]։

Պարգևատրման վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով 2015 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ պարգևատրվել է 186 անձ, որոնցից 128-ը՝ ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ այսօր)։

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ 2015 թ. հունվարի 29-ը) մեդալով պարգևատրված 128 անձանցից 2-ը պարգևատրվել են հետմահու։

128 պարգևատրվածներից 122-ը ՀՀ, 6-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ են (Ավստրալիա Ավստրալիայի, Կանադա Կանադայի, Շվեյցարիա Շվեյցարիայի, Ֆրանսիա Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ և Լեհաստան Լեհաստանի 1-ական քաղաքացիներ)։

128 պարգևատրվածներից 117-ը տղամարդ են, 11-ը՝ կին։

Ըստ պարգևատրվածների կարգավիճակի պատկերը հետևյալն է.

  • ՀՀ Զինված ուժերի զինծառայողներ - 34,
  • Քաղաքացիական հատուկ ծառայողներ - 1,
  • Ոստիկանության ծառայողներ - 6,
  • Փրկարարական ծառայողներ - 3,
  • Ազգային անվտանգության մարմինների ծառայողներ - 1,
  • Ազատամարտիկներ - 1,
  • Մարզիկներ և մարզական գործիչներ - 33,
  • Բարերարներ - 2,
  • Ավիատորներ - 1,
  • Բժիշկներ - 3,
  • Գիտնականներ - 6,
  • Գործարարներ - 2,
  • Պետական, հասարակական և քաղաքական գործիչներ - 13,
  • Արվեստի, գրականության և մշակույթի գործիչներ - 20,
  • Սփյուռքի գործիչներ - 1։

Ըստ պարգևատրվածների կոչումների պատկերը հետևյալն է.

Ըստ տարեթվերի պարգևատրվել են.

  • 2008 թ. - 10,
  • 2009 թ. - 3,
  • 2010 թ. - 7,
  • 2011 թ. - 30,
  • 2012 թ. - 21,
  • 2013 թ. - 28,
  • 2014 թ. - 7,
  • 2015 թ. - 17,
  • 2016 թ. փետրվարի 8-ի դրությամբ - 5 անձ։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրների ցանկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]