Արկադի Ղուկասյան
Արկադի Ղուկասյան | |
![]() | |
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ազգություն | հայ |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Ծննդյան օր | հունիսի 22, 1957 (63 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ |
Արցախի հերոս, Երևանի պատվավոր քաղաքացի և «Տիգրան Մեծ» շքանշան |
Արկադի Արշավիրի Ղուկասյան (հունիսի 22, 1957, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ) ՀՀ և ԱՀ պետական և քաղաքական գործիչ։ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ։ Պաշտոնը զբաղեցրել է 1997-2007 թվականներին:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արկադի Ղուկասյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 22-ին Ստեփանակերտում: Հայրը զբաղեցնում էր Ղարաբաղի գլխավոր բժիշկի պաշտոնը, իսկ մայրը ուսուցիչ էր։ 1974 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը, 1979 թվականին` Երևանի պետական համալսարանը: Անցել է պարտադիր ծառայություն ԽՍՀՄ բանակում որպես սպա։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1980 թվականին «Սովետական Ղարաբաղ» թերթում` սկզբում որպես թղթակից, իսկ 1981 թվականից` գլխավոր խմբագրի տեղակալ: 1988 թվականից ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից է: 1992 թվականին Արկադի Ղուկասյանն ընտրվել է Արցախի Հանրապետության առաջին գումարման խորհրդարանի պատգամավոր: 1992 թվականի սեպտեմբերին Արկադի Ղուկասյանը նշանակվում է ԱՀ Պաշտպանության Պետական Կոմիտեի (ՊՊԿ) նախագահի քաղաքական հարցերով խորհրդական: Միաժամանակ նա կատարում է Մինսկի խմբի հովանու ներքո Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի Հանրապետության պատվիրակության ղեկավարի գործառույթները:
1993 թվականի հուլիսին ԼՂՀ-ում ստեղծվում է արտաքին գործերի նախարարություն, և այդ գերատեսչության առաջին ղեկավար է նշանակվում Արկադի Ղուկասյանը: Նրա` ԱՀ ԱԳՆ ղեկավար աշխատելու ժամանակ, ղարաբաղյան դիվանագիտությունը բանակցային գործընթացում հասել է ԼՂՀ-ի համար լուրջ դրական արդյունքների: Հատկապես նշանակալի է Ղուկասյանի ներդրումը Արցախի Հանրապետության` որպես հակամարտության կողմի, փաստացի միջազգային ճանաչման գործում: Որպես ԼՂՀ արտաքին գործերի նախարար, Ղուկասյանը ելույթներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայում (Պառլամենտ), Մինսկում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսում կապված ԱՊՀ (СНГ) ստեղծման հնգամյակին և այլն։
1997 թվականի սեպտեմբերին անցկացված ԱՀ արտահերթ նախագահական ընտրություններում Ղուկասյանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվում է Արցախի Հանրապետության նախագահ։ 2000թ-ի մարտի 22ին Ղուկասյանի վրա կատարվում է մահափորձ, որը հետևանք էր նրա պայքարի կոռուպցիայի և ամենաթողության դեմ։ 2002 թվականի օգոստոսի 11-ին կայացած նախագահական ընտրություններում նա վերընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ: Որպես ԼՂՀ նախագահ, Ղուկասյանը բազմիցս այցելել է Մոսկվա, Վաշինգտոն, Փարիզ, Պրահա, որտեղ նա հանդիպումներ է ունեցել բարձր պետական մակարդակով:
2002թ-ի դեկտեմբերին Ադրբեջանի իշխանությունները Ղուկասյանի դեմ հետախուզություն են հայտարարում՝ ոիպես «գլխավոր սեպարատիստ»-ի։ 2009թ-ին Ղուկասյանը նշանակվում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
ԱՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանն արժանացել է «Արցախի հերոս» Արցախի Հանրապետության բարձրագույն կոչման և պարգևատրվել «Ոսկե Արծիվ» շքանշանով:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1974 ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը:
- 1979 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ լեզվի և գրականության ֆակուլտետը։
- 2003 ԱրՊՀ պատվավոր դոկտոր:
- Ա.Ղուկասյանը մի շարք միջազգային ակադեմիաների, մասնավորապես` բնության և հասարակության մասին գիտությունների ակադեմիայի, Ազգային անվտանգության հիմնախնդիրների մասին գիտությունների ակադեմիայի և ժողովուրդների հոգևոր միասնության ակադեմիայի պատվավոր անդամ է:
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնխնդրի վերաբերյալ դասախոսություններով բազմիցս հանդես է եկել հեղինակավոր միջազգային կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում, այդ թվում Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, Ջորջ Վաշինգտոնի համալսարանում, Լոս Անջելեսի միջազգային հարցերի խորհրդում և այլն։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1980-1981 թվականներ - «Խորհրդային Ղարաբաղ» թերթի թղթակից։
- 1981-1991 թվականներ - «Խորհրդային Ղարաբաղ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ։
- 1988ից Արցախի ազատագրական շարժման ակտիվ մասնակից։ Ադրբեջանի իշխանությունների եւ Խորհրդային Միության քաղաքականությանը ենթարկում եր քննադատության, անվանելով այն դաժան և խտրական Արցախի ժողովրդի նկատմամբ։
- 1990 թվականի հունվարին Ղուկասյանը ձերբակալվեց և Դոնի Ռոստովում մեկ ամիս կալանքի տակ պահեց Բաքվում հայկական ջարդերի կազմակերպիչներին դատապարտող հոդված հրատարակելու համար: Բազմիցս ենթարկվել է տնային կալանքի:
- 1992 թվականից Հայ-ադրբեջանական պագերազմի առաջին ամիսներին Ղուկասյանը գործում էր ճակատում որպես ռազմական թղթակից:
- 1992-1993 թվականներ - ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի քաղաքական հարցերով խորհրդական։
- 1992-1997 թվականներ - ԼՂՀ առաջին արտաքին գործերի նախարար։ Ղուկասյանի ԼՂՀ արտաքին գործերի նախարարության ժամանակ Ղարաբաղի դիվանագիտությունը բանակցային գործընթացում զգալի և դրական արդյունքներ է արձանագրել: Մասնավորապես, նրա ներդրումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի միջազգային ճանաչմանը:
- 1993 թվականից Ղուկասյանը պաշտոնապես ղեկավարում է ԼՂՀ պատվիրակությունը միջազգային բանակցություններում։
- 1997-2007 թվականներ - ԼՂՀ Նախագահ։
- 2009 թվականի մարտի 16-ին - Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[1]:
Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- ԵՊՀ շրջանավարտներ
- Հունիսի 22 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ստեփանակերտ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Արցախի հերոսներ
- Արցախի Հանրապետության նախագահներ
- Հայ դիվանագետներ
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Երևանի պատվավոր քաղաքացիներ
- Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան ունեցող անձինք