Ազատ Արցախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատ Արցախ
Asat Arzach
Տեսակ պարբերական
Լեզու Հայերեն
Խմբագիր Մ. Աանուցյան,
Մ. Հախումյան,
Ա. Ավագյան,
Մ. Խաչյան,
Ա. Բալայան,
Գ. Ղազարյան,
Գ. Հովհաննիսյան,
Հ. Շահրամանյան,
Ա. Ավագյան,
Բ. Ուլուբաբյան,
Լ. Գասպարյան,
Հ. Արզումանյան,
Ե. Մարգսյան,
Մ. Հովհաննիսյան,
Կ. Դանիելյան,
Գ. Բաղդասարյան,
Մ. Հաջյան,
Հ. Ղահրիյան
Հիմնադրվել է 1923
Երկիր Flag of Artsakh.svg Արցախ
ԱԳ  
Կայք artsakhtert.com

«Ազատ Արցախ», ԼՂՀ Ազգային ժողովի և Կառավարության պաշտոնաթերթ 1998 թվականից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1967 թվականը՝ շաբաթաթերթ, ապա՝ երկօրյա թերթ, այնուհետև՝ շաբաթական 3 համար՝ հայերեն, 1 ամփոփիչ համար՝ ռուսերեն։ Տարբեր անուններով լույս է տեսնում 1923 թվականից՝ Շուշիում (1923-1925), 1925 թվականից՝ Ստեփանակերտում (1923 թվականին՝ «Ղարաբաղի գեղջուկ», 1923-1940 թվականներին և 1989-1992 թվականներին՝ «Խորհրդային Ղարաբաղ», 1940-1989 թվականներին՝ «Սովետական Ղարաբաղ», 1992 թվականի ապրիլից - 1995 թվականը՝ «Արցախ», 1995-1998 թվականներին՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»)։1919-1989 թվականներին՝ Լեռնային Ղարաբաղի կուսակցության մարզկոմի և ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզխորհրդի, 1989 թվականի փետըրվարի 17-ից 1990 թվականի հունվարի 6-ը՝ ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեի, 1990 թվականի հունվարի 7-18-ը՝ ԼՂԻՄ Ազգային խորհրդի, 1990 թվականի հունվարի 19-ից մարտի 29-ը՝ ԼՂԻՄ մարզային կուսակցական կազմակերպությունների և ժողպատգամավորների խորհրդի, 1990-ի մարտի 30-ից 1991 թվականի հունվարի 29-ը՝ Լեռնային Ղարաբաղի մարզային կուսակցական կազմակերպության և ժողպատգամավորների ԼՂԻՄ խորհրդի, 1991 թվականի սեպտեմբերի 2-ից՝ ԼՂՀ ԳԽ պաշտոնաթերթ։ Հայրենական պատերազմի տարիներին, 50-ական թվականներին և 1980 թվականից կրկնօրինակվել է ռուսերեն («Սովետսկի Կարաբախ»)։

Խմբագիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. Աանուցյան, Մ. Հախումյան, Ա. Ավագյան, Մ. Խաչյան, Ա. Բալայան, Գ. Ղազարյան, Գ. Հովհաննիսյան, Հ. Շահրամանյան, Ա. Ավագյան, Բ. Ուլուբաբյան, Լ. Գասպարյան, Հ. Արզումանյան, Ե. Մարգսյան, Մ. Հովհաննիսյան, Կ. Դանիելյան, Գ. Բաղդասարյան, Մ. Հաջյան, Հ. Ղահրիյան (2000 թվականից)։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսաբանել է մարզի առօրյան, հասարակական-քաղաքական, մշակութային և կրթական կյանքը, երիտասարդությանը հուզող հարցեր, ունեցել գրական և մշակութային էջեր, ներկայացրել նաև Հայաստանի կարևորագույն իրադարձությունները։ Ազգային-ազատագրական շարժման տարիներին մեծ տեղ է հատկացրել մարզի կազմավորման իրական պատմությանը, բազմաթիվ նյութեր ու փաստաթղթեր տպագրել Հայկական հարցի առնչությամբ կատարված խեղաթյորարմների, ադրբեջանական իշխանությունների Արցախը հայաթափելու գործողությունների մասին, մերկացրել նրանց թշնամական վերաբերմունքը մարզի հայ բնակչության նկատմամբ։ 1990 թվականի հունվարին, Ղարաբաղում արտակարզ դրություն մտցվելուց հետո, թերթը լույս է տեսել խիստ գրաքննության պայմաններում։

«Ազատ Արցախ» լուսաբանել է արցախյան հերոսամարտը, զինադսպարից հետո՝ քայքայված տնտեսության վերականգնման, նորաստեղծ հանրապետության պետական կառույցների ստեղծման, Արցախի արդար դատը համաշխարհային հասարակությանը ներկայացնելու, հանրապետության մշակութային, սոցիալ-տնտեսական բարեփոխումների, կրթության, առողջապահության և այլ հարցեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png