ՄեդիաՄաքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՄեդիաՄաքս
ՄեդիաՄաքս
Տեսակկայք և տեղեկատվական գործակալություն
Երկիր Հայաստան
Շտաբ կայանԵրևան, Հայաստան
ԳրանցումՄեդիա Մաքս ՍՊԸ
Լեզուհայերեն, ռուսերեն և անգլերեն
ՍեփականատերՄեդիա Մաքս ՍՊԸ
ՀեղինակՄեդիա ՄաքսՍՊԸ
Բացված1999 թ.
Ընթացիկ կարգավիճակգործող

ՄեդիաՄաքս, լրատվական գործակալություն[1] Հայկական օնլայն լրատվական կայք, որը տրամադրում է նորություններ Հայաստանից և ամբողջ աշխարհից։ Գործում է 3 լեզուներով. հայերեն, ռուսերեն և անգլերեն[2]։ Ստեղծումից ընդամենը մեկ տարի անց դարձավ Հայաստանի և Հարավային Կովկասի ամենամեջբերվող լրատվամիջոցներից մեկը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին գրանցվեց «ՄեդիաՄաքս» ՓԲԸ-ն, նույն տարվա դեկտեմբերին գրանցվում է ՄեդիաՄաքս լրատվական գործակալությունը[4]։ 1999 թվականի մայիսին սկսեց գործել ՄեդիաՄաքս լրատվական գործակալությունը[3]։ ՄեդիաՄաքսը շեշտը դրեց որակի վրա, ստեղծման պահից ընդամենը մեկ տարի անց դարձավ Հայաստանի և Հարավային Կովկասի ամենամեջբերվող լրատվական գործակալություններից մեկը[3]։

Կայքի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայքի բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄեդիաՄաքս լրատվական կայքում նորությունները դասակարգված են հետևյալ բաժիններով[2].

  • Սպորտ - սպորտային կարևոր իրադարձություններ
  • Քաղաքականություն - Հայաստանի քաղաքականությանը վերբերվող նորություններ
  • Երևան - Երևանյան նորություններ
  • Հասարակություն - հասարակությանը վերաբերվող նորություններ
  • Արցախ - Արցախին վերաբերյալ նորություններ
  • Հայաստան Թուրքիա - Հայ-թուրքական բանակցություններ
  • Տարածաշրջան - Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններ
  • Բանակ և Ոստիկանություն - Հայկական բանակին և ոստիկանությանը վերաբերվող նորություններ
  • Աշխարհում – նորություններ ամբողջ աշխարհից
  • Բիզնես - բիզնեսի նորությունները Հայաստանում և աշխարհում

Կայքում գործում է նաև հեղինակներ, հարցազրույցներ և հատուկ նախագծեր բաժինները։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի դրությամբ կայքն ունենում է օրական մոտ 212,370 այցելություն ըստ Ալեքսա վիճակագրական կայքի[5]։ Ըստ similarweb.com-ի հայկական կայքերի միջինացված թվերի` ՄեդիաՄաքսը 26-րդ հորիզոնականում է[6]։

Կորպորատիվ ինքնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրատվական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄեդիաՄաքսը միշտ շեշտը դրել է եզակի բովանդակային լրատվության վրա[7]։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստան Սերժ Սարգսյան, ՀՀ նախագահ

Մեդիամաքսը իրավամբ մեր երկրի արտաքին քաղաքականության ամենաուշադիր դիտարկողներից մեկն է։ Արտերկրի մեր գործընկերները, շահագրգիռ քաղաքական-պետական շրջանակները, միջազգային կազմակերպությունները, փորձագիտական ու լրատվական հանրությունը նաև “Մեդիամաքսի” շարունակական ջանքերի շնորհիվ են տեղեկացվել մեր երկրի արտաքին քաղաքականության, առանձին հրատապ խնդիրների վերաբերյալ պաշտոնական Երևանի մոտեցումների մասին։

Գործակալության ծավալած աշխատանքը նաև էապես օգնել է Երևանին տեղեկացված լինելու մեզ հուզող հարցերի վերաբերյալ մեր գործընկերների մոտեցումների ու կարծիքների մասին։ Ցանկանում եմ հատուկ ընդգծել նաև այն փաստը, որ թե’ Հայաստանում և թե’ արտերկրում մեծ հեղինակություն վայելող “Մեդիամաքսը” միշտ հավատարիմ է եղել ազնիվ լրագրության սկզբունքներին և նաև այդ ամենի արդյունքում դարձել ոչ միայն Հայաստանի, այլև մեր տարածաշրջանի ամենահաճախ մեջբերվող լրատվական գործակալություններից մեկը[8]։

  • Հայաստան Տիգրան Սարգսյան, ՀՀ նախկին վարչապետ

Կարճ ժամանակահատվածում դառնալով Հայաստանի ամենաճանաչված գործակալություններից մեկը, «Մեդիամաքսը» շարունակում է հավատարիմ մնալ անաչառ և հավաստի լրատվության սկզբունքին, հանրապետության և արտերկրի բաժանորդներին առաջարկելով որակյալ լրատվություն, ներքին և արտաքին քաղաքականության, տնտեսության ու բիզնեսի թեմաներով բազմակողմանի վերլուծություններ։

Ուրախ եմ, որ «Մեդիամաքսի» այցեքարտում շարունակաբար տեղ են գրավում հետաքրքիր նախագծեր, որոնց կայացման և մտահղացումների իրականացման գործում մաղթում եմ հաջողություններ և նոր ձեռքբերումներ[9]։

  • Հայաստան Ռալֆ Յիրիկյան, “Վիվասել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն

“Վիվասել-ՄՏՍ”-ի համար` որպես ՀՀ առաջատար բջջային օպերատորի, տեղեկատվության արժեքը դրա օգտակարությունն է, արագությունը և ճշգրտությունը, ինչպես նաև պատասխանատվությունը։ Բիզնես-նորությունները Հայաստանում արագ աճող հատվածն են, և Մեդիամաքսը այդ ոլորտի առաջամարտիկն է, ով օպերատիվ նորություններ է հաղորդում ֆինանսների, բիզնեսի և մրցակցության մասին։ Մեդիամաքսի շնորհիվ ֆինանսական և գործարար ոլորտի ներկայացուցիչները տեղեկատվություն են ստանում հենց այն ձևով, որը նրանց անհրաժեշտ է։

Բիզնես-նորությունների արհեստավարժ մատուցումը միայն առաջատար տեղեկատվական գործակալությունների տարբերիչ առանձնահատկությունն է, և Մեդիամաքսը չափանիշներ է սահմանում։ Մեդիամաքսը մշտապես առաջնորդվել է նորարարություններին և տեղեկացնելու արվեստին իր հավատարմությամբ[10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանը Մեդիա Լանդշաֆտ» Արխիվացված 2014-12-25 Wayback Machine Եվրոպական լրագրության կենտրոն։ Հայաստանը Այժմ տրամադրում է նաև անկախ լուրեր Հայաստանից։ Վերցված՝ 12 Հունվարի 2015։
  2. 2,0 2,1 «ՄեդիաՄաքս լրատվական գործակալություն»: ՄեդիաՄաքս Վերցված՝ 10 Հունվարի 2015։
  3. 3,0 3,1 3,2 «Մեդիամաքս գործակալություն»: ՄեդիաՄաքս։ Վերցված՝ 10 Հունվարի 2015
  4. «ՄեդիաՄաքս վերելքի ուղին»: ՄեդաիՄաքս։ Վերցված՝ 11 Հունվարի 2015։
  5. «ՄեսիաՄաքս Վիճակագրություն»: Արխիվացված 2020-07-20 Wayback Machine ՄեդիաՄաքս Վերցված՝ 10 Հունվարի 2015։
  6. «Հայկական լրատվական կայքեր այցելած օգտատերերի հաշվարկային թարմացված քանակը՝ ըստ similarweb.com-ի» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Հայկական լրատվական կայքերի այցելությունների միջինացված քանակը՝ 1 ամսվա կտրվածքով (հոկտեմբերի 14-ի դրությամբ) Թերթ.ամ Վերցված 10 Հունվարի 2014։
  7. «Մեդիամաքս կայքը 1999թ. հիմնադրված Մեդիամաքս մեդիա-ընկերության էլեկտրոնային թերթն է»:(չաշխատող հղում) Վերցված 19 Հունվարի 2014։
  8. «ՄեդիաՄաքս լրատվական գործակալությունը 10 տարեկան է»: Panorama.am: Վերցված՝ 11 Հունվարի 2015։
  9. «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը «Մեդիամաքս» գործակալությանը» ՀՀ Կառավարության պաշտոնական կայք։ Վերցված՝ 11 Հունվարի 2015։
  10. «Բջջային օպերատորները Մեդիամաքսին շնորհավորել են 10-ամյակի կապակցությամբ»: Արխիվացված 2016-03-04 Wayback Machine itel.am: Վերցված՝ 11 Հունվարի 2015։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]