Ծնվել է 1968 թվականի դեկտեմբերի 27-ին ԼՂԻՄ-ի Մարտունու շրջանիԱշան գյուղում[1]։ 1975-1985 թվականներին սովորել է Աշանի միջնակարգ դպրոցում[1]։ 1985-1992 թվականներին սովորել և ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը՝ «Պատմություն և իրավագիտություն» մասնագիտությամբ[1]։
1987-1989 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում[1]։ Եղել է Արցախյան ազատագրական պայքարի և կամավորական շարժման ակտիվ մասնակից[1]։ 1989 թվականին անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը[1]։ 1989-1991 թվականներին եղել է ուսանողական ջոկատի գործուն անդամ[1]։ 1991-1995 թվականներին եղել է Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի1-ին գումարման պատգամավոր[1]՝ Մարտունու շրջանի Բերդաշենի №62 ընտրատարածքից[3]։ 1992-1995 թվականներին ծառայության է անցել Արցախի պաշտպանության բանակում, եղել Մարտունու շրջանի 28-րդ գումարտակի հրամանատար[1]։ 1995-2000 թվականներին եղել է Աշանի միջնակարգ դպրոցի տնօրեն, իսկ 2000-2005 թվականներին՝ Աշան համայնքի ղեկավար[1]։ 2007-2021 թվականներին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչն է եղել։ 2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում №8 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի6-րդ գումարման պատգամավոր։ 2015 թվականի մայիսից մինչև 2017 թվականի մարտ եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար։ 2015-2020 թվականներին եղել է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2020 թվականի մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի7-րդ գումարման պատգամավոր։ 2022 թվականի մարտին ընտրվել է ՀՅԴ Բյուրոյի անդամ։