Մարտունու շրջան (ԼՂԻՄ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս Մարտունի (այլ կիրառումներ) և Մարտունու շրջան (այլ կիրառումներ):
| Երկիր | |
|---|---|
| Կարգավիճակ | շրջան |
| Մտնում է | Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ |
| Վարչկենտրոն | Մարտունի |
| Ազգային կազմ | Հայեր |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի |
| Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 |
| Հեռախոսային կոդ | +374 47 (8) |
| 39°47′43″N 47°06′47″E / 39.795277777778°N 47.113055555556°E | |

Մարտունու շրջան, վարչական միավոր Ադրբեջանի ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում։ Գտնվում էր Ասկերանի շրջանի հարավ-արևելյան, Շուշիի շրջանի արևելյան կողմում։ Արևելքից սահմանակցում էր Ադրբեջանական ԽՍՀ-ի Ժդանովի, հարավ-արևելքից՝ Ֆիզուլիի շրջաններին։ Կենտրոնը՝ Մարտունի քաղաքատիպ ավանն էր[1]։
Բնական պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտունու շրջանը զբաղեցնում էր 779 կմ² տարածք, որը լեռնային է և զգալի մասով անտառապատ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտունու շրջանը կազմավորվել է 1930 թվականի օգոստոսի 8-ին[1]։
Վարչատարածքային բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտունու շրջանում կար 40 բնակավայր, որից 36-ը՝ հայկական բնակչությամբ[2]: Ստորև ներկայացվում է բնակավայրերի ցանկը[2].
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| 1926 | |||||||
| 1939 | |||||||
| 1959 | |||||||
| 1970 | |||||||
| 1974[1] | |||||||
| 1979[3] | |||||||
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տենտեսության հիմնական ճյուղերն էին՝ խաղողագործությունը, այգեգործությունը, անասնաբուծությունը, դաշտավարությունը և շերամապահությունը[1]։
Քաղաքներ և գյուղական համայնքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանն ուներ 2 քաղաքատիպ ավան՝ Մարտունի ու Կարմիր շուկա և 38 գյուղ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 744 — 992 էջ։
- 1 2 «Լեռնային Ղարաբաղ», Սերգեյ Մելքումյան, 1990, Երևան, «Լույս» հրատ., Էջ 199:
- ↑ Данные советских переписей в НКАО
| ||||||||||||
