Քարահունջ (Մարտունու շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարահունջ (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Քարահունջ | ||
ադրբ.՝ Qarazəmi | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտունու շրջան (Արցախ) | |
Մակերես | 344,4 հա կմ² | |
ԲԾՄ | 760 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 168 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Քարահունջ, գյուղական համայնք Արցախի Մարտունու շրջանում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 25 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 50 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 344,4 հա տարածք, որից 296,76 հա գյուղատնտեսական նշանակություն, 21,0 հա անտառային հողեր։ Քարահունջ համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 10 աղբյուրներ`«Շենին», «Արզումանանց», «Զոլոնց», «Էլլի-ղուրղեն», «Ջրի», «Սալ քարեն», «Աղեն», «Կալերն», «Ղում» և «Պրկակեր»։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Քարահունջ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 168 մարդ, կա 45 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 163 | 163 | 167 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պետական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 21 աշակերտներ[2]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 269
|