Սխտորաշեն
Գյուղ | ||
---|---|---|
Սխտորաշեն | ||
ադրբ.՝ Şıx Dursun | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտունի | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 19 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Սխտորաշեն, գյուղ Արցախի Մարտունու շրջանում[1]։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտունու շրջանի շրջկենտրոն Մարտունի քաղաքից հեռու է մոտ 23 կմ դեպի հարավ արևմուտք, գտնվում է Վարանդա գետի հովտի ձախափնյա լանջին: Գյուղի կլիման մեղմ է:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1890-ական թվականներին այստեղ կար 65 տուն, 484 բնակիչ[2]: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 243 մարդ, որից 131-ը զոհվել է: Գյուղը տվել է երկու գեներալ` Աշոտ Դադայան և Արշակ Դադայան: Հետագայում գյուղի զարգացմանը և պահպանմանը որևէ ուշադրություն չի դարձվել, գյուղի տնտեսությունը միացվել է գյուղից մեծ հեռավորության վրա գտնվող Կարմիր շուկայի պետական տնտեսությանը, արդյունքում գյուղացիները ստիպված են եղել հեռանալ Ղարաբաղից կամ տեղափոխվել Կարմիր շուկա: Մինչև 1984 թ. Սխտորաշենը համարյա ամայացած է եղել: Միայն վերջին տարիներին մի քանի բնակիչներ վերադարձել են և վերակառուցել իրենց տները: Ի վերջո, գյուղը վերածնվում է:
Պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջերին: Գյուղի մոտ գտնվող պատմական առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող օբյեկտներից են երեքական սառնորակ ու հորդառատ աղբյուրները և դրան հովանի` ավելի քան 2010 տարեկան սոսի (տնջրի) ծառը, որի բնի շրջագիծը 27 մ է, իսկ բարձրությունը 54 մ է: Սխտորաշենի տնջրեն ուխտատեղի է ու սրբավայր: Շատերն են գալիս գյուղ այդ ծառը տեսնելու համար: Սրա հովանու տակ հանգստացել են պատմական շատ դեմքեր: Չորրորդ դարի սկզբին Ամարաս տանող ճանապարհին այստեղ կանգ է առել Գրիգոր Լուսավորիչը, որը եկել էր Արցախ` քրիստոնեություն տարածելու նպատակով: Դադար է առել նաև նրա թոռ, Հայոց արևելան կողմից առաջին եպիսկոպոս Գրիգորիսը, որը թաղված է Ամարասում: Այստեղ եղել է նաև հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցը, հայոց Աղվանքի Վաչագան Բարեպաշտ թագավորը, պատմագիրներ Կաղանկատվացին, Մխիթար Գոշը, Կիրակոս Գանձակեցին: Ավելի ուշ դադար է առել հայ մեծ վիպասան Րաֆֆին, իսկ 1950-ական թվականների սկզբին `Ավետիք Իսահակյանը[3]:
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոսկե ծիրան 13-րդ միջազգային փառատոնին ներկայացվել է «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթի «Սխտորաշեն» վավերագրական ֆիլմը[4]: Ֆիլմի ռեժիսոր Գարեգին Պապոյանը 2013 թվականին մեկնել է Արցախ` լուսանկարահանումներ անելու նպատակով և հայտնվել է Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում: Այստեղ նա ֆիլմ է նկարահանել գյուղի միակ բնակչուհի 83-ամյա Լենա տատիկի մասին: Նկարահանումները սկսվել են 2015 թվականին, տևել են 2 օր և բարեհաջող ավարտվել են:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|