Ծովատեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղական համայնք
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտունու շրջան
ԲԾՄ1200 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն151 մարդ (2015)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Ծովատեղ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Ծովատեղ, գյուղ Արցախի Մարտունու շրջանում, հանրապետության հարավ-արևելյան հատվածում, Մարտունի շրջկենտրոնից 32 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 43 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Հերհեր գյուղից մի փոքր հյուսիս, տեղադրված է թույլ թեքություն ունեցող լեռնալանջային գոգավորությունում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բարձրությունը ծովի մակերևույթից 1200 մետր է, կլիման մեղմ է, օդը մաքուր։ Հեռավորությունը շրջկենտրոնից 32 կմ է։ Համայնքը լեռնային է, ունի 518,3 հա տարածք, որից 236,84 հա գյուղատնտեսական նշանակության, 244,0 հա անտառային հողեր։ Ծովատեղ համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։

Համայնքի տարածքում առկա են թվով 3 աղբյուրներ` «Չիման և շոր», «Տնջրուն» և «Դերունց»։

Պատմություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանվող պատմական հնությունների արձանագրությունները վկայում են, որ գյուղը հիմնադրվել է Մելիք-Փաշայանների տոհմի կողմից։ Ծովատեղի մոտ մինչև այժմ էլ պահպանվում են այդ տոհմի դամբարանային համալիրի մնացորդները։ Պատմական այս հուշարձանների խումբը կոչվում է Կարմիր եկեղեցի։ Ի դեպ, հանրահայտ երաժիշտ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ մեծ թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշայանը սերում է այս տոհմից։

Որոշ աղբյուրներում այս գյուղը նշվում է նաև Քոչից։ Այդպես է կոչվել այժմյան Ծովատեղի մոտ եղած մի բնակավայր, որի հետքերը, գերեզմանաքարերն այժմ էլ մնում են։ Կարմիր եկեղեցու և Քոչիցի հին շինությունների փլատակների պահպանվող վիմագիր արձանագրությունները ցույց են տալիս, որ Ծովատեղի պատմությունը սերտորեն կապված է Ամարասի հետ։

Օգտվում է Հերհերի կենցաղ-սպասարկման օբյեկտներից։ Էլեկտրաֆիկացվել է 1968 թ.։ Տները բարեկարգ են, երկհարկանի։ Գյուղն ամառանոցի տեսք ունի, թաղված է պտղատու այգիների մեջ։ Ճանապարհներն ու գյուղամիջյան փողոցներն անբարեկարգ են։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1890-ական թվականների սկզբներին այս գյուղն ուներ 86 տուն, 576 բնակիչ։ Ըստ 1989 թ. տվյալների այստեղ կար ընդամենը 44 տուն, 146 բնակիչ։

2015 թվականին Ծովատեղ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 159 մարդ, կա 37 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 161 144 161

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլտնտեսություն կազմակերպվել է 1930 թ., իսկ 1950 թ. Հերհերի հետ կազմել է միացյալ տնտեսություն։ Հիմնականում զբաղվում են հողագործությամբ և պտղաբուծությամբ։ Պայմանները նպաստավոր են խնձորենու, տանձենու և այլ մրգատուների աճման համար։

2015 թվականի դրությամբ բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում պահպանվում է 1895 թ. կառուցված եկեղեցին։ Խմելու ջրով հիմնականում ապահովված է։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 126 մարդ, 68-ը զոհվել է։ Նրանց հիշատակին կանգնեցված է հուշարձան։

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Աստվածածին եկեղեցի (XVII դ.), խաչքար (XII-XIII դդ.), «Կարմիր եղցի» եկեղեցի (1621 թ.), ապարանք (XVIII դ.), հաշվառված է 12 հուշարձան։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովատեղում ծխական դպրոց է բացվել 1873 թ., ունեցել է 21 աշակերտ։ Հետագայում՝ 1908 թ. բացվել է մեկդասյա երկսեռ դպրոց, 35 աշակերտով (որից 17-ը աղջիկ)։ 1980-ականներին գործում էր ութամյա դպրոց, որտեղ սովորում են 30 աշակերտ, աշխատում են 11 ուսուցիչ։ Կար միայն խանութ, բուժկետ, ակումբ։

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 37 աշակերտներ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  2. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 220 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png