Մսմնա, գյուղական համայնք Արցախի ՀանրապետությանՄարտունու շրջանի շրջանում, շրջկենտրոնից՝ 30 կմ, մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 33 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 736 հա տարածք, որից 368 հա գյուղատնտեսական նշանակության, 342 հա՝ անտառային հողեր։ Մսմնա համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։ Բնակչությունը կազմում է 100 մարդ, կա 23 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ եւ հողագործությամբ։ Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Կոլխոզաշենի հիմնական դպրոցի Մսմնայի մասնաճյուղը, որտեղ սովորում են 14 աշակերտ։ Համայնքի տարածքում առկա են բազալտի հանքային պաշարներ։