Ավդուռ
Գյուղ | ||
---|---|---|
Ավդուռ | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտունու | |
ԲԾՄ | 863 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 151 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ավդուռ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունիի շրջանում՝ 950 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 454 հեկտար։ Գտնվում է հանրապետության հարավ-արևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 35 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 27 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը լեռնային է, ունի 818,69 հա տարածք, որից 493,49 հա գյուղատնտեսական նշանակության, 294,12 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 7 աղբյուրներ` «Գյուղի», «Սարեն արտեն», «Գիրիշին», «Կկլիուն», «Իբուն», «Ավետիսին» և «Ինգուղների»։
Ավդուռը Արցախյան ազատամարտի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
1989-ին Ավդուռում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատարներ՝ Գ. և Ա. Ամիրխանյաններ)։ Ջոկատը պաշտպանել է Ավդուռ-Վազգենաշեն ճակատային գիծը, մասնակցել Վազգենաշենի, Բաղմանլարի, Նովրուզլուի և Յուսուֆջանլուի ազատագրմանը, իսկ առանձին ազատամարտիկներ ՊԲ տարբեր ստորաբաժանումների կազմում՝ Քարվաճառի, Խծաբերդի և այլ ազատագրական մարտերին։ Ավդուռից հետմահու ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Սամվել Սաֆարյանը։ Ավդուռից զոհվել է 3 ազատամարտիկ[1]։
Զբաղվում են այգեգործությամբ, անասնապհությամբ, երկրագործությամբ։ Ունի ութամյա դպրոց (1998-ից՝ Սամվել Սաֆարյանի անվան), ակումբ, բուժկետ։
Ավդուռում պահպանվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին (19-րդ դար), շրջակայքում՝ Սուրբ Ծառեխ, Սուրբ Մաթիկ, Ցեց քար, Ճոխտ խաչ սրբավայրերը, խաչքարեր։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Ավդուռ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 127 մարդ, կա 29 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 140 | 136 | 133 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Աստվածածին եկեղեցի (1874 թ.), գերեզմանոց (XVIII-XIX դդ.), հաշվառված է 6 հուշարձան։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 17 աշակերտներ[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994). հանրագիտարան, Ե., 2004, էջ 82-83։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 222
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 610)։ ![]() |