Ջիվանի (գյուղ)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջիվանի (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Ջիվանի | ||
ադրբ.՝ Qacar | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտունու | |
Բնակչություն | 145[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ջիվանի, գյուղական համայնք Արցախի Մարտունու շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 43 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 45 կմ հեռավորության վրա։ Համայնքը հարթավայրային է, ունի 1301,48 հա տարածք, որից 1172,56 հա գյուղատնտեսական նշանակություն, 95,65 հա անտառային հողեր։ Ջիվանի համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետը։ Որպես առանձին համայնք հաստատվել է 2001 թվականի հունիսին[2]:
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջիվանի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 198 մարդ, կա 40 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://census.stat-nkr.am/nkr/1-5.pdf ԼՂՀ մարդահաշիվ
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 568։
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
|