Քերթ, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի ՀանրապետությանՄարտունու շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 26 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 48 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 1531,2 հա տարածք, որից 1293,86 հա գյուղատնտեսական նշանակություն, 145,22 հա անտառային հողեր։ Քերթ համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։ Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 85 աշակերտներ։
Քերթ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 572 մարդ, կա 146 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Քերթում և շրջակայքում պահպանվել են Քերթաբերդը (18-րդ դար), Սբ․ Աստվածածին եկեղեցին (19-րդ դար), գյուղատեղեր, խաչքարեր (13–15-րդ դարեր), Սբ. Գևորգ եկեղեցին(19-րդ դար)։
Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։