Սարգսաշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղական համայնք
Սարգսաշեն
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտունու շրջան
Մակերես977,3 հա կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն285 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4

Սարգսաշեն, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 35 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 977,3 հա տարածք, որից 642,06 հա գյուղատնտեսական նշանակություն, 271,07 հա անտառային հողեր։ Սարգսաշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգսաշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 285 մարդ, կա 65 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ խաչքար (11-12-րդ դարեր), ջրաղաց (19-րդ դար), ամրոց-բնակատեղի Ջաղադուզ (մ.թ.ա. 3-րդ դար), սրբատեղի (մ.թ.ա. 2 հազ. 17-րդ դար), հաշվառված է 9 հուշարձան։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.