Գիշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Գիշի
Gishi.JPG
Կոորդինատներ: 39°46′31″ հս․ լ. 47°01′13″ ավ. ե. / 39.77528° հս․. լ. 47.02028° ավ. ե. / 39.77528; 47.02028
Երկիր Արցախ Արցախ
Շրջան Մարտունու
ԲԾՄ 700 մետր
Բնակչություն 1 234[1] մարդ (2005)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Գիշի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Գիշի, Գիշ, գյուղ Արցախի Մարտունու շրջանում՝ շրջկենտրոնից 11 կմ արևմուտք՝ 650 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1920 հեկտար։ Զբաղվում են այգեգործությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժամբուլատորիա։ Գիշիում են Սուրբ Մինաս եկեղեցու ավերակները և Ոսկե խաչ մատուռը։

Գիշին Արցախյան ազատամարտի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1989-ին Գիշիում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Մ. Գասպարյան)։ Ջոկատն առաջին ինքնապաշտպանական մարտերը մղել է Գիշիի և Մուշկապատ գյուղի սահմանամերձ տարածքում, 1991-94-ին առանձին, ապա Մարտունու պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել է ԼՂՀ Մարտունու (Ճարտար, Մուշկապետ, Ավդուռ, Նորշեն, Աշան և այլն) և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Գիշիից հրամանատարներ են եղել Մ. Գասպարյանը, Վ. Իշխանյանը, Սերժիկ Շամամյանը։ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Սերժիկ Շամամյանը (հետմահու), Լ. Բաբայանը, Վ. Իշխանյանը, Կ. Իշխանյանը։ Գիշիից զոհվել է 32 ազատամարտիկ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://census.stat-nkr.am/nkr/1-5.pdf ԼՂՀ մարդահաշիվ
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994). հանրագիտարան, Ե., 2004, էջ 161։