Հաղորտի
Jump to navigation
Jump to search
Գյուղ | ||
---|---|---|
Հաղորտի | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտունու | |
ԲԾՄ | 1059 մ | |
Բնակչություն | 231[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Հաղորտի, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 22 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 42 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 1255,0 հա տարածք, որից 681,76 հա գյուղատնտեսական նշանակություն, 529,93 հա անտառային հողեր։ Հաղորտի համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաղորտի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 215 մարդ, կա 40 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (1751 թ.), հաշվառված է 4 հուշարձան։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ԼՂՀ բնակչություն - էջ 13
|