Շեխեր (Մարտունու շրջան)
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Շեխեր | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտունու | |
Մակերես | 935,1 հա կմ² | |
ԲԾՄ | 764 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 407 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Շեխեր, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում[1]:
Աշխարհարգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շեխեր համայնքը տեղաբաշխված է Արցախի հարավարևելյան հատվածում՝ Մարտունի շրջկենտրոնից 45 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 42 կմ հեռավորության վրա[1]:
Համայնքը լեռնային է և ունի 935,1 հա տարածք, որից 513,13 հա գյուղատնտեսական նշանակության է, իսկ 303,96 հա՝ անտառային հողեր[1]:
Շեխեր համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը[1]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 22-ին Արցախի պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև Շեխեր գյուղի մատույցներում թեժ մարտեր են սկսվել[2]: Համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտարարության՝ հոկտեմբերի 23-ին Շեղեր գյուղի ու հարակից անտառների տարածքում գրեթե ամբողջ ոչնչացվել են ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները[3]։
Պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ Շեխեր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 407 մարդ[1]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ, մասնավորապես՝ անասնապահությամբ և հողագործությամբ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հակոբ Ղահրամանյան, «Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի», Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ Թեժ մարտեր են Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում․ Վահրամ Պողոսյան (արխիվացված)։
- ↑ Գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրը՝ իր հարակից անտառներով․ ադրբեջանցիները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, (արխիվացված)։
|