Կաղարծի
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Կաղարծի | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտունու շրջան | |
Մակերես | 1278,6 հա կմ² | |
ԲԾՄ | 904 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 306 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Կաղարծի, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում: Շրջկենտրոն Մարտունի քաղաքից հեռու է 20 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 31 կմ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաղարծի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 306 մարդ, կա 100 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրը լեռնային է և զբաղեցնում է 1278,6 հա տարածք, որից 204,25 հա անտառային հողեր են։ Կաղարծի համայնքի սահմանային գոտով հոսում է Խանաշեն գետը։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաղարծինի տարածքի 1026,28 հա-ը զբաղեցնում են գյուղատնտեսական նշանակության հողերը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Թարգմանչաց վանք եկեղեցի (19-րդ դար), գերեզմանոց (18-19-րդ դարեր), մատուռ «Լուսավորիչ» (17-18-րդ դարեր), խաչքար (13-րդ դար), աղբյուր (19-րդ դար), հաշվառված է 18 հուշարձան։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 195)։ ![]() |