Աշան
Գյուղ | ||
---|---|---|
Աշան | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտունու | |
ԲԾՄ | 745 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 588 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Աշան, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունիի շրջանում՝ շրջկենտրոնից 25 կմ հյուսիս-արևմուտք՝ 700 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1344 հեկտար։ Գտնվում է հանրապետության հարավարևելյան հատվածում, Մարտունի շրջկենտրոնից 28 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 49 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը լեռնային է, ունի 1891,1 հա տարածք, որից 1341,87 հա գյուղատնտեսական նշանակության, 481,87 հա անտառային հողեր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել է 13-րդ դարի կեսին։ Սողանքների պատճառով բնակիչները 1965-1968 թթ.-ին տեղափոխվել են և գյուղից 3 կմ հեռավորության վրա հիմնել Աշանը։ Համայնքի տարածքում առկա են թվով 12 աղբյուրներ` «Թեղուն տակեն», «Ավագեն», «Տանունց», «Սեթունց», «Քրահանդեն ջուր», «Քշա ջուր», «Հին շենի ջուր», «Բախշուն ջուր», «Պռավանց», «Բլեն քյահրիզ», «Արցախ» և «Կունդունց ջուր»։
Աշանը Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
1988 թ.-ին Աշանում կազմավորվել են ինքնապաշտպանական խմբեր, 1989 թ.-ին՝ կամավորական ջոկատ (հիմնադիր-հրամանատար՝ Արմեն Ավագյան)։
1989-1994 թթ.-ին Աշանի ջոկատը կամ նրա առանձին ազատամարտիկներ, համագործակցելով այլ կամավորական ջոկատների հետ, մասնակցել են Աշանի և շրջանի գյուղերի ինքնապաշտպանական, իսկ Մարտունիի պաշտպանական շրջանի ինքնապաշտպանական ստորաբաժանումների կազմում՝ Քաշաթաղի, Մարտակերտի, Աղդամի շրջանների ազատագրական մարտերին։ Աշանից հետմահու ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատևվել է Արմեն Ավագյանը[1]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Աշան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 544 մարդ, կա 130 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 629 | 623 | 623 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Աստվածածին եկեղեցի (XIX դ.), գերեզմանոց (XVII-XVIII դդ.), մատուռ (VII դ.), գյուղատեղի (XVII-XVIII դդ.), հաշվառված է 4 հուշարձան։
Աշանում և շրջակայքում (նաև հին Աշանում) են Մեծ նահատակ (12-րդ դար) եկեղեցին, Պիծի կամ Նալբադանց սուրբ, Ավետարան ուխտատեղիները, խաչքարեր, հին բնակավայրերի ավերակներ։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, կա միջնակարգ դպրոց (Արմեն Ավագյանի անվան), որտեղ սովորում 1iն 102 աշակերտներ, համայնքն ունի 1 մանկապարտեզ «Սոսե» (ՀՕՄ) հայ օգնության միության, որտեղ հաճախում են 26 երեխաներ[3]։
Հայտնի աշանցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սերո Աբրահամյան, բանաստեղծ, արձակագիր։
- Արմեն Ավագյան, ազատամարտիկ, լեյտենանտ։
- Վարդան Բալայան, արձակագիր, դրամատուրգ։
- Լևոն Միրզոյան, քաղաքական գործիչ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994). հանրագիտարան, Ե., 2004։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 220
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 465)։ ![]() |
|