Սերո Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերո Աբրահամյան
Ծնվել էհուլիսի 13, 1925(1925-07-13)
ԾննդավայրԱշան, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 12, 2000(2000-07-12) (74 տարեկան)
Վախճանի վայրՍևան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
Մասնագիտությունարձակագիր և բանաստեղծ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և ՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
Սերո Աբրահամյան Վիքիդարանում

Սերո Սողոմոնի Աբրահամյան (իսկական անունը՝ Սերյոժա, հուլիսի 13, 1925(1925-07-13), Աշան, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 12, 2000(2000-07-12), Սևան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1956 թ.-ից։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանի Աշան գյուղում։ Սովորել է տեղի և հարևան Ղզղալա գյուղի դպրոցներում։ 1949-1963 թվականներին եղել է գյուղական դպրոցական գրադարանների և կուլտուրայի տան վարիչ և տնօրեն։ 1964 թվականից ավագ գրական աշխատող է եղել Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում[1]։ 1990 թ. բռնագաղթել է Բաքվից և բնակություն հաստատել Սևանում։ 1991 թվականին հիմնադրել է Հայաստանի խուլ-համրերի միավորման «Խաղաղ աշխարհ» թերթը։

Գրողի «Ապրողներս ընկածների պարտապանն ենք» (1997 թվական) գրքում ներկայացված են [[Արցախյան գոյամարտում զոհված ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի ենթաշրջանի 37 ազատամարտիկների կենսագրությունները և Սևանի կամավորական ջոկատի մարտական ուղին։ Արցախյան շարժման և պատերազմին նվիրված հրապարակախոսական հոդվածներ («Արցախյան քրոնիկոն», «Գրառումներ Բաքվից», «Թուրքը մնում է թուրք» և այլն) է տպագրել «Գարկան թերթ», «Ազատ Արցախ», «Սևան» և այլ թերթերում։

Մահացել է ՀՀ Սևան քաղաքում, թաղված է Աշանում[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իմ ստորագրությունը (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1955, 88 էջ։
  • Ներշնչանք (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1960, 52 էջ։
  • Միջօրե (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1963, 72 էջ։
  • Լեռնային վտակ (ժողովածուում տեղ են գտել նաև Ս. Աբրահամյանի գործերը), բաքու, Ազերնեշր, 1963, 132 էջ։
  • Ծարավ (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1972, 64 էջ։
  • Լեռներ, իմ լեռներ (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1977, 60 էջ։
  • Եվ ես ապրում եմ (բանաստեղծություններ և պոեմներ), Բաքու, «Յազըչը», 1982, 96 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 20.
  2. «Սերո Աբրահամյանի կենսագրականը AV Production». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.