Արմեն Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Ավագյան
հոկտեմբերի 31, 1967(1967-10-31)[1] - մայիսի 15, 1992(1992-05-15)[1] (24 տարեկան)
Մահվան վայրԼՂՀ Գյուլափլու
Ծառայության տարիներԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 1985-1987 թվականներին
ՊաշտոնՊԲ լեյտենանտ
ՊարգևներՄարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան, «Մայրական երախտագիտություն» մեդալ և ՀՀ Երկրապահ կամավորականների հուշամեդալ

Արմեն Ժորիկի Ավագյան, (հոկտեմբերի 31, 1967, Աշան, Մարտունու շրջան - մայիսի 15, 1992, Գյուլափլու, Աղդամի շրջան), հայ ազատամարտիկ, ՀՅԴ անդամ, ՊԲ լեյտենանտ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունը ստացել է Աշանի միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Մարտունու արհեստագործական ուսումնարանում` ստանալով գինեգործի մասնագիտություն։ Միաժամանակ սովորել է դերձակություն։ 1985-1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1988 թվականին ամուսնանում է։ Ունի մեկ դուստր։

Արցախյան շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան շարժումը սկսվելու հետ մեկտեղ դարձավ դրա ակտիվ մասնակիցներից։

Կազմավորել է Աշանի ինքնապաշտպանական ջոկատը, որի հրամանատարն էր, որը զինված էր նրա պատրաստած ինքնաշեն զենքերով։ Աշանի ինքնապաշտպանական ջոկատը օգնության էր հասնում հարևան Հացի, Նորշեն, Ավդուռ, Մյուրիշեն գյուղերին։ «Կոլցո» օպերացիայի ժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել հայ պատանդների փոխանակման գործին։

Արմենը Մոնթե Մելքոնյանի զինակիցն էր. Մոնթեն նրան անվանում էր «Աշանի արծիվ»։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի մայիսի 15-ին Մոնթե Մելքոնյանի գլխավորությամբ կազմակերպվեց Գյուլաբլու (այժմ՝ Վազգենաշեն) գյուղի ազատագրումը, որին մասնակցում էր նաև Արմենը՝ իր վաշտով։ Այդ ռազմական գործողության ժամանակ էլ, դեռ մինչև այսօր ամբողջովին չբացահայտված պայմաններում, նահատակվեց հրամանատար Արմեն Ավագյանը։ Այժմ այդ տեղամասում հուշարձան է կանգնեցված՝ ի հիշատակ Արմեն Ավագյանի և նրա հետ նահատակված չորս ընկերների։ Նրա երազանքն էր՝ Միացյալ Հայաստանը.

Մեր կռիվը ազնիվ գործի համար է, իսկ Աստված չի կարող դավաճանել ազնիվներին։ Այս կռվի վերջը հաղթանակն է միայն

:

Պարգևներ և շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Ավագյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մայրական երախտագիտություն» մեդալով և ՀՀ Երկրապահ կամավորականների հուշամեդալով։ Թաղված է Աշանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։