Սոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոս (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Սոս | ||
| ադրբ.՝ Sos | ||
| 39°42′46″N 47°00′33″E / 39.71278°N 47.00917°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Մարտունու | |
| Համայնք | Մարտունու շրջան և Մարտունու շրջան | |
| ԲԾՄ | 675 մետր | |
| Բնակչություն | 1 016[1] մարդ (2005) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Սոս, գյուղ Արցախի Մարտունու շրջանում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 22 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 50 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը լեռնային է, ունի 3323,29 հա տարածք, որից 2895,15 հա գյուղատնտեսական նշանակության, 271,93 հա՝ անտառային հողեր։ Սոս համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 2 աղբյուրներ` «Շենին ջուր» և «Կաքավաձոր»։
Առկա են ֆելզիտի հանքային պաշարներ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Սոս համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 1087 մարդ, կա 245 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
| Տարի | 2008 | 2009 | 2010 |
|---|---|---|---|
| Բնակիչ | 1030 | 1037 | 1009 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Հիշատակում պատմության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Մակար Բարխուդարյանի՝ Սոս գյուղը հիմնված է Լուսավորչի սարի արևմտյան ստորոտին մոտ լանջի վրա։ Բնակիչները բնիկ են, հողը անջրդի է, բայց բարեբեր և հացառատ, օդն ու կլիման սննդարար են, ջուրը՝ գովելի։ Բնակիչները երկարակյաց են, ապրում են 85-90 տարի։ Ունի Սբ. Գևորգ եկեղեցի, որի երկարությունը 12 մ 60 սմ է, լայնությունը՝ 7 մ 90 սմ։ Դռան ճակատակալ քարի վրա գրված է.«Զայս պատուիրեմ, զի սիրեսջիք զմիմեանս»։ Ունի 107 ծուխ։ Լուսավորչի սար. Գտնվում է գյուղի վերևում՝ արևելյան կողմում։ Սարի կատարին կա եկեղեցու ավերակ։ Ավանդությունը պատմում է, որ Գրիգոր Լուսավորիչն այդ կողմերում քարոզելու և եկեղեցիներ հիմնադրելու ժամանակ գիշերները բարձրանում է սարի գլուխը և աղոթքով լուսացնում։ Աղվանից կաթողիկոս Սուրբ Գրիգորիսի մարմինը նրա աշակերտները փախցնում են Դերբենտից և բերում այդտեղ։ Թագավորի զորականները նրանց հետապնդում են։ Սակայն, ապավինելով աստծուն, նրանք հասնում են Սուրբ Լուսավորչի աղոթած տեղը և ազատվում իրենց հալածողներից։ Նահատակված Սուրբ Գրիգորիսի մարմինը տանում թաղում են Ամարասի վանքում ու փախչում դեպի Հայաստան։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ վանական համալիր Ամարաս (4-19-րդ դդ.), վանական համալիր Գ. Լուսավորիչ (5-6-րդ դդ.), եկեղեցի Սբ. Գևորգ (19-րդ դ.), աղբյուր (1902 թ.), հաշվառված է 5 հուշարձան։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 170 աշակերտներ, ունի նորաբաց մանկապարտեզ[3]։
Սոսեցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հրանտ Ալեքսանյան, բանաստեղծ, խմբագիր, թարգմանիչ
- Ժիրայր Դադասյան, հաղորդավար, բեմադրիչ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
- Մակար Բարխուդարյանց, Արցախ, Բաքու, 1895
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://census.stat-nkr.am/nkr/1-5.pdf Արխիվացված 2017-07-22 Wayback Machine ԼՂՀ մարդահաշիվ
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Արխիվացված է օրիգինալից 2022-03-10-ին. Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 236.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
| |||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 510)։ |
