Մյուրիշեն
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Մյուրիշեն | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտունու շրջան | |
Մակերես | 1066,6 հա կմ² | |
ԲԾՄ | 810 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 160 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Մյուրիշեն, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 34 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը լեռնային է, ունի 1066,6 հա տարածք, որից 669,47 հա գյուղատնտեսական նշանակություն, 344,79 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 8 աղբյուրներ` «Քյահրիզ», «Պլլա ջուր», «Ղաթ», «Օխնը», «Ռուսեն», «Կարմիր Վերդի», «Խուդուն» և «Ծլլոկ»։
Առկա են իսլանդական շպատի հանքային պաշարներ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Մյուրիշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 160 մարդ, կա 39 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 188 | 179 | 155 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (1869 թ.), գերեզմանոց (15-17-րդ դարեր), ջրաղաց (19-րդ դար), գերեզմանոց (XV-XVII դդ.), հաշվառված է 11 հուշարձան։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 12 աշակերտներ[2]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 250
|