Jump to content

Եմիշճան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Եմիշճան
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտունու
ՀամայնքՄարտունու շրջան
ԲԾՄ827 մետր
Բնակչություն194[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Եմիշճան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Եմիշճան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Եմիշճան, գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում։ Վարչական կենտրոն Մարտունի շրջկենտրոնից հեռու է 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 50 կմ։։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Արցախի լեռնաճյուղի հյուսիսային ստորոտի սարահարթի անտառապառ լեռնալանջին՝ 900 մետր բարձրության վրա։ Եմիշճան գյուղի հողային տարածությունը կազմում է 1419,90 հա։

Կլիման չոր մերձարևադարձային է, օդի տարեկան միջին ջերմաստիճանը +10 աստիճան է, հուլիսի միջին ջերմաստիճանը կազմում է +18 աստիճանից մինչև +22 աստիճան, առավելագույն ջերմաստիճանը հասնում է +37 աստիճանի, լեռներում՝ +32 աստիճանի։ Հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է -8 աստիճանից մինչև -12 աստիճան։ Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 410-520 մմ[2]։

Եմիշճան գյուղը հնում եղել է Արցախ նահանգի Վարանդայի մելիքության, ապա Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի մեջ։

Արցախյան ազատամարտ (1991-1994)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Եմիշճան գյուղում կազմավորվել է ինքնապաշտպանական մարտական ջոկատ Գ․ Հովհաննիսյանի հրամանատարությամբ, որը միավորվել է այլ ջոկատների հետ, ստեղծելով, վաշտ, ապա՝  գումարտակ։ Ջոկատն 1992 թվականին ներառվելով Մարտունու պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում, մասնակցել է Աղդամի, Մարտունիի և Արցախի այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրման մարտերին։ Գյուղի բնակիչները մասնակցել են նաև 1941-1945 թվականների պատերազմին։ Գյուղից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Լ. Շումանյանը, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Գ. Հովհաննիսյանը, «Մարտական ծառայությունների համար» մեդալով ՝ Է. Աբրահամյանը։ Գյուղից զոհվել է 1 ազատամարտիկ[3]։ Շ

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում պահպանվել են 16-17-րդ դարերի «Թազա սուրբ» խաչքարը, 16-17-րդ դարերի «Թազա սուրբ» մատուռը, 13-14-րդ դարերի «Երե չփրներ» գերեզմանոցը, 13-14-րդ դարերի «Երե չփրներ» խաչքարը կառուցված եկեղեցին, 13-17-րդ դարերի գյուղատեղիների մնացորդները, 17-18-րդ դարի «սբ․ Ստեփանոս» եկեղեցին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակչության թիվը 1907 թվականի տվյալներով կազմել է 619 մարդ, 1974 թվականի տվյալներով կազմել է 150 մարդ, 2005 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 164 մարդ, իսկ 2010 թվականի տվյալներով կազմում է 170 մարդ, 44 ընտանիք։

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 154 159 170

Նախկինում անվանվել է Եմեշջան, նաև Եմիշա, Եմիջա, Եմիշջան վերանվանվել Եմիշճան։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակիչները զբաղվել և զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրանների մշակությամբ, խոզապահությամբ, մեղվապահությամբ, այգեգործությամբ։

Հասարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործել և գործում են ութամյա դպրոց, ակումբ, բուճմանկաբարձական կետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://census.stat-nkr.am/nkr/1-5.pdf Արխիվացված 2017-07-22 Wayback Machine ԼՂՀ մարդահաշիվ
  2. Մանուկյան, Մարտիկ (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հանրապետության Շրջանները, Քաղաքները,Գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻկ. էջեր 358–359.
  3. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994). հանրագիտարան, Ե., 2004, էջ 186։