Խերխան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղական համայնք
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտունու շրջան
Մակերես915,64 կմ²
ԲԾՄ1000 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն140 մարդ (2015)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Խերխան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Խերխան, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում՝ շրջկենտրոնից 33 կմ հարավ-արևմուտք՝ 1000 մ բարձրության վրա։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում, մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 46 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 915,64 հա։

Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով։ Հասանելի են ռադիոն, հեռուստատեսությունը և ինտերնետ ծառայությունը։ Այստեղ գործում է 2․5G բջջային կապի համակարգ, առկա է անլար հեռախոսակապ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը լեռնային է, ունի 915,64 հա տարածք, որից 746,35 հա գյուղատնտեսական նշանակության, իսկ 138,б8 հա անտառային հողեր։ Սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։ Ջրամատակարարումն իրականցվում է համայնքի կողմից։ Համայնքի տարածքում առկա են 4 աղբյուրներ՝ «Թլեն», «Գյուղամեջի», «Դերին» և «Մելուն»։

Մասնակցությունը Արցախյան ազատամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]

Խերխանի ազատամարտիկները ներառվել են Մաճկալաշենի գումարտակի կազմում։ Խերխանից զոհվել է 1 ազատամարտիկ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Խերխան համայնքի բնակչությունը կազմում է 140 մարդ[1]։ Համայնքում գործող հիմնական դպրոցում սովորում են 15 աշակերտներ։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 123 131 138

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկային բույսերի մշակությամբ։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքային ենթակայության ճանապարհները բնահողային են։ Տրանսպորտային կապը կարգավորված է, կատարվում են կանոնավոր ուղևորափոխադրումներ։

Պատմամշակույթային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ․ Գևորգ եկեղեցի (XlX դ․), գերեզմանոց «Խաչեր» (Xl-XlV դդ․), աղբյուր (XlX դ․), հաշվառված 3 հուշարձան։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, հիմնական դպրոց, մշակույթի տուն, բուժկետ։ Համայնքում գործում է8 առևտրի 1 օբյեկտ[3]։

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսահակ Մանասյան - Խորհրդային Միության հերոս, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
  • Հակոբ Մելքումյան - հայազգի խորհրդային ռազմական գործիչ, Քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից, դիվիզիայի հրամանատար։ Էնվեր փաշայի և նրա գլխավորած հրոսակախմբի ոչնչացման համար (1922 թվականի ամառ) ստացել է Կարմիր դրոշի երկրորդ շքանշանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015Թ.ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ»։ http://stat-nkr.am 
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  3. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 231 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, «Ճարտարագետ» Երևան 2015
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png