Էնվեր փաշա
| Էնվեր փաշա | |
|---|---|
օսման.՝ اسماعیل انور پاشا | |
| նոյեմբերի 22, 1881[1][2][3] - օգոստոսի 4, 1922[1][4][2][…] (40 տարեկան) | |
| Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
| Մահվան վայր | Բուխարայի ժողովրդական խորհրդային հանրապետություն |
| Գերեզման | Monument of Liberty, Istanbul |
| Քաղաքացիություն | |
| Զորատեսակ | Ottoman Army? |
| Կոչում | գեներալ |
| Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ[5], Իտալա-թուրքական պատերազմ, Երիտթուրքական հեղափոխություն[5], Առաջին Բալկանյան պատերազմ, Երկրորդ Բալկանյան պատերազմ, Սարիղամիշի ճակատամարտ և Ռազմական ինտերվենցիա Ռուսաստանում 1918-1921 |
| Կրթություն | Օսմանյան ռազմական քոլեջ |
| Պարգևներ | |
| Ստորագրություն | |
Իսմայիլ Էնվեր փաշա (նոյեմբերի 22, 1881[1][2][3], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 4, 1922[1][4][2][…], Բուխարայի ժողովրդական խորհրդային հանրապետություն), թուրք պետական և ռազմական գործիչ, Օսմանյան Թուրքիայի Ռազմական գործերի նախարարը (1913-1918 թվականներ) և երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավարներից, օսմանյան ռազմական հանցագործ։ Հայոց Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպողներից և իրականացնողներից մեկը։
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին անմիջականորեն գլխավորել է Կովկասյան ճակատում թուրքական լայնածավալ հարձակումը, որը սակայն կատարյալ անհաջողությամբ է ավարտվել (Սարիղամիշի օպերացիա, 1914 թվականի դեկտեմբեր-1915 թվականի հունվար)։
Օսմանյան կայսրության պարտությունից հետո 1918 թվականի նոյեմբերին Էնվերը ապաստանել է Գերմանիայում։ 1919 թվականի հեռակա կարգով մահվան է դատապարտվել օսմանյան նոր իշխանությունների կողմից։
1921 թվականին անցել է Միջին Ասիա, որտեղ գլխավորել է բասմաչների գործողությունները։ Սպանվել է 1922 թվականի օգոստոսի 4-ին խորհրդային զորքերի հետ բախումներից մեկի ժամանակ 40-ամյա տարիքում՝ արցախցի ռազմիկ Հակոբ Մելքումյանի կողմից։
Վաղ կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսմայիլ Էնվերը ծնվել է 1881 թվականի նոյեմբերի 22-ին Կոստանդնուպոլսում[6]։ Էնվերի հայրը՝ Ահմեդը (1860-1947), կամ Մոնաստիրում (Բիթոլա)[7] կամ Բալկաններում ալբանական փոքրիկ քաղաքի դատախազ էր[8]։ Նրա մայրը՝ Այշե Դիլարան, թաթար էր[9]։ Շուհնազ Յիլմազի խոսքով՝ Էնվերը գագաուզական ծագում ուներ[6]։ Նրա հորեղբայրը Հալիլ փաշան էր (հետագայում՝ Քութ): Էնվերն ուներ երկու կրտսեր եղբայր՝ Նուրի և Մեհմեդ Քամիլ, և երկու կրտսեր քույր՝ Հասենե և Մեդիհա: Նա փոխգնդապետ Օմեր Նազըմի աներորդին էր։ Վեց տարեկանում Էնվերը հոր հետ տեղափոխվել է Մոնաստիր, որտեղ նա հաճախել է տարրական դպրոց[10]։ Նա սովորել է մի քանի ռազմական հաստատություններում: 1902 թվականին ավարտել է Օսմանյան ռազմական ակադեմիան, ինչի արդյունքում ստացել է մեքթեբլիի կոչում: Համիդյան դարաշրջանի ուշ շրջանի համատեքստում մեքթեբլիները նոր ռազմական քոլեջներից սերող կրթված սպաներ էին, ի տարբերություն ավելի հին ալայլը սպաների, որոնք պաշտոնական կրթություն չէին ստանում, ինչի արդյունքում վերջիններիս որոշ անդամներ անգրագետ էին[10]:
Նրա համակուրսեցին ռազմական ակադեմիայում Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալն էր (Աթաթուրք), և նրանց միջև արագորեն մրցակցություն է զարգացել։
1903-1908 թվականներին Էնվերը տեղակայված էր Օսմանյան Մակեդոնիայի տարբեր վայրերում, որտեղ նա նպաստել է Մակեդոնական պայքարի ճնշմանը: Նա մասնակցել է ոչ պակաս, քան 54 մարտերի, հիմնականում բուլղարական ավազակախմբերի դեմ, ձեռք բերելով հակաապստամբության փորձառու մասնագետի համբավ: Ծառայության ընթացքում նա հասկացել է, որ օսմանյան բանակում բարեփոխումների անհրաժեշտություն կա[11][12]։
1905 թվականին Էնվերը հաջողությունների էր հասել Մակեդոնիայում և ճանաչվել էր իր գերազանց մարտական գործողությունների համար։ Նա դարձել էր փոխգնդապետ, պարգևատրվել էր չորրորդ և երրորդ կարգի Մեջիդիե մեդալներով, չորրորդ կարգի Օսմանիե մեդալներով և ոսկե մեդալով՝ բուլղարացի, հույների և ալբանացիների դեմ ռազմական գործողություններում իր ակնառու նվաճումների համար։ Սա չէր նշանակում, որ նա անխոցելի էր հետախուզական գործակալությունների կասկածներից։ Նրան հարցաքննել է գաղտնի ոստիկանությունը կառավարության դեմ ենթադրյալ խռովարարական գործունեության համար, բայց նա չի դատապարտվել։ Այս իրադարձությունները արմատականացրել են Էնվերի ազգայնականության վերաբերյալ ընկալումները և երիտթուրքերի նկատմամբ համակրանքը, քանի որ նա կասկածամիտ է դարձել համիդյան ռեժիմի նկատմամբ։
Երիտթուրքերի հեղաշրջում
[խմբագրել | խմբագրել կոդը]
1908 թվականի հուլիսի 3-ին Նիյազին, բողոքելով Աբդուլ Համիդ II-ի կառավարման դեմ, իր ջոկատի հետ Ռեսնեից (ժամանակակից Ռեսեն) փախնելով լեռներ՝ նա նախաձեռնել է երիտթուրքական հեղափոխությունը և հռչակագիր հրապարակել, որով կոչ էր անում վերականգնել 1876 թվականի սահմանադրությունը[13]։ Նրա օրինակին հետևելով՝ Թիքվեշում գտնվող Էնվերը և Օհրիում գտնվող այլ սպաներ, ինչպիսին էր Սաբրին, նույնպես գնացել են լեռներ և կազմել պարտիզանական ջոկատներ[14][13]։ Անհասկանալի է, թե արդյոք «Միություն և առաջադիմությունը» ուներ հեղափոխության համար ֆիքսված ամսաթիվ։ Միջոցառումից հետո տված հարցազրույցում Էնվերը նշել է, որ նրանք գործողություններ էին պլանավորում 1908 թվականի օգոստոսին, սակայն իրադարձությունները ստիպել էին նրանց սկսել հեղափոխությունը ավելի վաղ ժամանակում[15]։
1908 թվականի հուլիսի 11-ին Էնվերը վերջնագիր է ուղարկել գլխավոր տեսուչին և պահանջել, որ 48 ժամվա ընթացքում Աբդուլ Համիդ II-ը հրամանագիր արձակի ձերբակալված և Կոստանդնուպոլիս ուղարկված «Միություն և առաջադիմության» անդամների ազատ արձակման համար[16]։ Նա զգուշացրել է, որ եթե գլխավոր տեսուչը չկատարի վերջնագիրը, ինքը կհրաժարվի ապագա գործողությունների համար որևէ պատասխանատվություն կրելուց[16]։ Թիքվեշում տեղացիներին բաժանվել է ձեռագիր կոչ, որով կոչ էր արվում կա՛մ չեզոք մնալ, կա՛մ միանալ Էնվերին[16]։ Էնվերը մեծ հեղինակություն ուներ իր բնակության վայրի մուսուլման հայրենակիցների շրջանում և կարող էր շփվել նրանց հետ, քանի որ խոսում էր և՛ ալբաներեն, և՛ թուրքերեն[17]։
Հուլիսի 23-ին նա Քյոփրուլուի կառավարական առանձնատան առջև հայտարարել է «ազատության դարաշրջանի» մասին[18]։ Սալոնիկում նա ելույթ է ունեցել «Grand Hôtel D'Angleterre» հյուրանոցի պատշգամբներից քաղաքի կենտրոնում հավաքված ամբոխի առջև, որտեղ հայտարարել է, որ աբսոլյուտիզմն ավարտվել է, և օսմանիզմը կհաղթանակի[19]։
Իտալա-թուրքական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]
1911 թվականի սեպտեմբերի 29-ին Իտալիան ներխուժել է Տրիպոլիտանիայի Օսմանյան Վիլայեթ (Trablus-i Garb, ներկայիս Լիբիա)՝ սկիզբ դնելով իտալա-թուրքական պատերազմին։ Էնվերը Կոնգրեսում հանդես է եկել իտալացիների դեմ պարտիզանական պատերազմի օգտին և մի քանի այլ յունիոնիստ սպաների հետ մեկնել է Լիբիա, որոնք կազմում էին «Հատուկ կազմակերպության» առանցքը: Սուլթանի և պետական պաշտոնյաների հետ հանդիպումից հետո նա հոկտեմբերի 10-ին Ստամբուլից մեկնել է Ալեքսանդրիա։ Նա տարբեր կապեր է հաստատել Եգիպտոսի նշանավոր արաբ առաջնորդների հետ և հոկտեմբերի 22-ին մեկնել է Բենգազի։ 1911 թվականի դեկտեմբերի 1-ին նա հիմնել է իր ռազմական շտաբը Այն ալ-Մանսուրում։ Այնտեղ նա ստանձնել է ընդհանուր հրամանատարությունը 20,000 զինծառայողների հաջող մոբիլիզացիայից հետո[20]: Նա մեծ հաջողությունների է հասել պատերազմում և պարտիզանական գործողություններում իտալացիների դեմ: 1912 թվականի հունվարի 24-ին նա պաշտոնապես նշանակվել է Բենգազիի գլխավոր գոտու հրամանատար [Umum Bingazi Mıntıkası kumandanlığı]: 1912 թվականի մարտի 17-ին նա լրացուցիչ նշանակվել է Բենգազիի մութասարիֆ, ապա՝ քայմաքամ: Սակայն Բալկանյան պատերազմների բռնկման պատճառով Էնվերը և Լիբիայում գտնվող մյուս օսմանյան զորավարները հետ են կանչվել Ստամբուլ: Սա թույլ է տվել Իտալիային վերահսկողություն հաստատել Լիբիայի նկատմամբ[21]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մալթայի աքսորականներ
- Առաջին համաշխարհային պատերազմի օսմանյան ռազմական հանցագործների պատժի փորձ
- Օսմանյան բանակի մասնակցությունը հայոց ցեղասպանությանը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ
- Քյազըմ Քարաբեքիր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 Энвер-паша (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
- ↑ 6,0 6,1 Yilmaz, Şuhnaz (1999). «An Ottoman Warrior Abroad: Enver Paşa as an Expatriate». Middle Eastern Studies. 35 (4): 42. doi:10.1080/00263209908701286. ISSN 0026-3206. JSTOR 4284039.
- ↑ Kaylan, Muammer (2005), The Kemalists: Islamic Revival and the Fate of Secular Turkey, Prometheus Books, էջ 75.
- ↑ Akmese, Handan Nezir (2005), The Birth of Modern Turkey: The Ottoman Military and the March to WWI, IB Tauris, էջ 44.
- ↑ J. Zürcher, Erik (2014). The young turk legacy and nation building (English) (1st ed.). Bloomsbury Publishing. ISBN 9780857718075.
{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 10,0 10,1 Swanson, Glen W. (1980). «Enver Pasha: The Formative Years». Middle Eastern Studies. 16 (3): 193–199. doi:10.1080/00263208008700445. ISSN 0026-3206. JSTOR 4282792.
- ↑ Swanson, Glen W. (1980).pp.196–197
- ↑ Zürcher, Erik Jan (2014b). «Macedonians in Anatolia: The Importance of the Macedonian Roots of the Unionists for their Policies in Anatolia after 1914». Middle Eastern Studies. 50 (6): 963. doi:10.1080/00263206.2014.933422. ISSN 0026-3206. JSTOR 24585700. S2CID 144491725.
- ↑ 13,0 13,1 Başkan, Birol (2014). From Religious Empires to Secular States: State Secularization in Turkey, Iran, and Russia. Routledge. էջ 51. ISBN 9781317802044.
- ↑ Hale 2013, էջ. 35.
- ↑ Hanioğlu 2001, էջ. 262.
- ↑ 16,0 16,1 16,2 Hanioğlu 2001, էջ. 268.
- ↑ Hanioğlu 2001, էջեր. 228, 452. "Enver Bey's mother was from a mixed Albanian-Turkish family, and he could communicate in Albanian."
- ↑ Akçam, Taner (2006). A Shameful Act. New York, NY: Holt Paperbacks. էջ 55. ISBN 978-0-8050-8665-2.
- ↑ Tzimos, Kyas (2018 թ․ փետրվարի 28). «Έφτασε η ώρα της Πλατείας Ελευθερίας». Parallaxi.
- ↑ Hakyemezoğlu, Serdar, Buhara Cumhuriyeti ve Enver Paşa (թուրքերեն), Ezberbozanbilgiler, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին, Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Enver Paşa Makalesi (թուրքերեն), Osmanlı Araştırmaları Sitesi, Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 1-ին, Վերցված է 2014 թ․ հուլիսի 26-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնվեր փաշա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 59)։ |
- Նոյեմբերի 22 ծնունդներ
- 1881 ծնունդներ
- Օգոստոսի 4 մահեր
- 1922 մահեր
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Օսմանյան ռազմական քոլեջի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի Օսմանյան կայսրության անձինք
- Ալբանական ծագմամբ թուրքեր
- Անձինք Կոստանդնուպոլսից
- Անձինք:Ստամբուլ
- Առաջին համաշխարհային պատերազմի օսմանյան մասնակիցներ
- Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության ռազմական գործիչներ
- Բալկանյան պատերազմներում Օսմանյան կայսրության ռազմական գործիչներ
- Երիտթուրքեր
- Թուրք ազգայնականներ
- Թուրք պետական գործիչներ
- Թուրք ռազմական գործիչներ
- Թուրք-իտալական պատերազմի օսմանյան ռազմական գործիչներ
- Թուրքիայի նախարարներ
- Թուրքիայի պատմություն
- Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ
- Միություն և առաջադիմություն կուսակցության քաղաքական գործիչներ
- Պանթյուրքիստներ
- Սպանվածներ
- Փաշաներ
- Օսմանյան բանակի գեներալներ
- Օսմանյան գեներալներ
- Օսմանյան կայսրության Հատուկ կազմակերպության անդամներ
- Օսմանյան կայսրության ալբանացիներ
- Օսմանյան կայսրության անձինք
- Օսմանյան կայսրության քաղաքական անձինք
- Օսմանյան կայսրության քաղաքական գործիչներ
- Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմում
- Օսմանյան ռազմական ակադեմիայի շրջանավարտներ
- Օսմանյան ռազմական հանցագործներ