Հացի
Գյուղական համայնք | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտունու | |
ԲԾՄ | 892 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 234 մարդ (2015) | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Հացի, գյուղական համայնք Արցախի Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 48 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 48 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը լեռնային է, ունի 878,46 հա տարածք, որից 667,64 հա գյուղատնտեսական նշանակություն, 142,04 հեկտար անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 5 աղբյուրներ` «Անահիտի», «Ավեգաց ջուր», «Քռնով», «Տես» և «Չայլաղի»։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Հացի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 234 մարդ, կա 63 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 239 | 242 | 239 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան պատմամշակութային հուշարձաններ՝ վանական համալիր «Բռի եղցի» (7-17-րդ դարեր), որմնափակ խաչքար (13-րդ դար), հաշվառված է 23 հուշարձան։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 18 աշակերտներ[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մակար եպիսկոպոս Բարխուդարյանց, Արցախ. «Ամարաս» տպարան - Երևան 1996, էջ 83-84։
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 242
|