Խնուշինակ
Գյուղ | ||
---|---|---|
Խնուշինակ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
շրջան | Ասկերանի շրջան | |
ԲԾՄ | 678 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Խնուշինակ, գյուղական համայնք Արցախի Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 16 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 43 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը լեռնային է, ունի 1243,59 հա տարածք, որից 893,14 հա գյուղատնտեսական նշանակություն, 21,34 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 8 աղբյուրներ` «Շենին ջուր», «Ծլլոկ», «Վարար», «Վետած», «Բալունց ջուր», «Տնգզբուլաղ», «Շլլորին» և «Քյահրիզին ջուր»։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Խնուշակի բնակչության թվաքանակը կազմում է 615 մարդ, կա 134 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 625 | 652 | 659 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան պատմամշակութային հուշարձաններ՝ գյուղատեղի «Հին Խնուշակ» (19-20-րդ դարեր), Սուրբ Աստվածածին եկեղեցի (19-րդ դար)։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 91 աշակերտներ[2]։
Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
Խնուշինակում են ծնվել՝
- խորհրդային բանակի կապի զորքերի գեներալ-լեյտենանտ Ռ. Ն. Գաբրիելյանը
- մանրէաբան, պրոֆեսոր Գ. Ա. Շաքարյանը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 232
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 63)։ ![]() |
|