Ռուբեն Գաբրիելյան (գեներալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Գաբրիելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Գաբրիելյան
դեկտեմբերի 15, 1912(1912-12-15)[1] - փետրվարի 7, 1982(1982-02-07) (69 տարեկան)
ԾննդավայրԽնուշինակ[1]
Մահվան վայրՄինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակկապի զորքեր[1]
Կոչումգեներալ-լեյտենանտ[1]
Զորամաս47-րդ զորամաս
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունՍ. Մ. Բուդյոննիի անվան կապի ռազմական ակադեմիա (1950)[1]
Պարգևներ
Լենինի շքանշան[1] Լենինի շքանշան[1] Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Ռուբեն Նիկոլայի Գաբրիելյան (դեկտեմբերի 15, 1912(1912-12-15)[1], Խնուշինակ[1] - փետրվարի 7, 1982(1982-02-07), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ զինվորական, գեներալ լեյտենանտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Գաբրիելյանը ծնվել է 1912 թվականի դեկտեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում։ Եղել է կապի զորքերի գեներալ լեյտենանտ։ 1931 թվականին Ռուբեն Գաբրիելյանը ինքնակամ ընդունվում է Կարմիր բանակ։ Ավարտել է երիտասարդ հրամանատարների դպրոցը, իսկ 1933 թվականին ռադիոդասընթացների դպրոցը։ Հետո երիտասարդ հրամանատարը ստանձնեց հրամանատարական պարտավորություններ Երկրորդ Կովկասյան դիվիզիայի կապի միավորումներում։ 1937 թվականին նա անցնում է աշխատանքի Անդրկովկասի զինվորական շտաբի շրջանում։ Հետո ավարտեց կապավորների հրամանատարական դասընթացները։ Նա կուտակեց շատ մեծ փորձ իր զինվորական կապերի փորձնական աշխատանքի ընթացքում։ Հայրենիասիրական պատերազմի առաջին օրերին Գաբրիելյանը եղել է 47-րդ բանակի կապերի միավորումներում վերադասի ավագ օգնական։ Որոշ ժամանակ անց նրան նշանակում են բանակի կապերի միավորումներում վերադասի տեղակալ։ Հյուսիսային Կովկասի Ղրիմ թերակղզում նրանք կռվում էին գերմանա-ֆաշիստական զորքերի դեմ։

Մահացել է 1982 թ. Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 636