Ռուբեն Գաբրիելյան (գեներալ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Գաբրիելյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Գաբրիելյան | |
---|---|
դեկտեմբերի 15, 1912[1] - փետրվարի 7, 1982 (69 տարեկան) | |
Ծննդավայր | Խնուշինակ[1] |
Մահվան վայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | կապի զորքեր[1] |
Կոչում | գեներալ-լեյտենանտ[1] |
Զորամաս | 47-րդ զորամաս |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Ս. Մ. Բուդյոննիի անվան կապի ռազմական ակադեմիա (1950)[1] |
Պարգևներ |
Ռուբեն Նիկոլայի Գաբրիելյան (դեկտեմբերի 15, 1912[1], Խնուշինակ[1] - փետրվարի 7, 1982, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ զինվորական, գեներալ լեյտենանտ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուբեն Գաբրիելյանը ծնվել է 1912 թվականի դեկտեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում։ Եղել է կապի զորքերի գեներալ լեյտենանտ։ 1931 թվականին Ռուբեն Գաբրիելյանը ինքնակամ ընդունվում է Կարմիր բանակ։ Ավարտել է երիտասարդ հրամանատարների դպրոցը, իսկ 1933 թվականին ռադիոդասընթացների դպրոցը։ Հետո երիտասարդ հրամանատարը ստանձնեց հրամանատարական պարտավորություններ Երկրորդ Կովկասյան դիվիզիայի կապի միավորումներում։ 1937 թվականին նա անցնում է աշխատանքի Անդրկովկասի զինվորական շտաբի շրջանում։ Հետո ավարտեց կապավորների հրամանատարական դասընթացները։ Նա կուտակեց շատ մեծ փորձ իր զինվորական կապերի փորձնական աշխատանքի ընթացքում։ Հայրենիասիրական պատերազմի առաջին օրերին Գաբրիելյանը եղել է 47-րդ բանակի կապերի միավորումներում վերադասի ավագ օգնական։ Որոշ ժամանակ անց նրան նշանակում են բանակի կապերի միավորումներում վերադասի տեղակալ։ Հյուսիսային Կովկասի Ղրիմ թերակղզում նրանք կռվում էին գերմանա-ֆաշիստական զորքերի դեմ։
Մահացել է 1982 թ. Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 636)։ |
- Դեկտեմբերի 15 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Փետրվարի 7 մահեր
- 1982 մահեր
- Մինսկ քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ ԶՈՒ հայ գեներալ-լեյտենանտներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ