Մուշկապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղական համայնք
Մուշկապատ
Կոորդինատներ: 39°46′17″ հս․ լ. 46°58′46″ ավ. ե. / 39.77139° հս․. լ. 46.97944° ավ. ե. / 39.77139; 46.97944
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտունու շրջան
ԲԾՄ703±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն351 մարդ (2015)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Մուշկապատ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Մուշկապատ, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 7 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 40 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 1462,0 հա տարածք, որից 825,35 հա գյուղատնտեսական նշանակություն, 564,01 հա անտառային հողեր։ Մուշկապատ համայնքի սահմանային գոտով հոսում է Խանաշեն գետը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուշկապատ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 372 մարդ, կա 100 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի պատմամշակութային հուշարձանն է Սբ. Աստվածածին եկեղեցին (17-19-րդ դարեր). հաշվառված է 6 հուշարձան։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png