Բագրատ Ուլուբաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բագրատ Ուլուբաբյան
Bagrat Ulubabyan.JPG
Ծնվել է դեկտեմբերի 9, 1925(1925-12-09)
Ծննդավայր ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է նոյեմբերի 19, 2001(2001-11-19) (75 տարեկանում)
Վախճանի վայր Եղվարդ, Կոտայքի մարզ, Հայաստան
Մասնագիտություն պատմաբան և արձակագիր
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճան պատմական գիտությունների դոկտոր
Աշխատավայր Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Բագրատ Ուլուբաբյան Վիքիդարանում

Բագրատ Արշակի Ուլուբաբյան, դեկտեմբերի 9, 1925(1925-12-09), ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 19, 2001(2001-11-19), Եղվարդ, Կոտայքի մարզ, Հայաստան), հայ գրող , պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1950 թվականից: ԽՄԿԿ անդամ 1947 թվականից: Հայտնի է Արցախի պատմության վերաբերյալ աշխատանքներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մուշկապատ գյուղում։ Սովորել է Շուշիի Մանկավարժական ինստիտուտում, որն ավարտել է 1944 թվականին, այնուհետև կրթությունը շարունեկել Բաքվի Մանկավարժական ինստիտուտի Հայոց լեզվի և գրականության բաժնում, որն ավարտել է 1946 թվականին։ Այնուհետև հայոց լեզու և գրականություն է դասավանդել Մարտունու շրջանի Գիշի գյուղի դպրոցում և Ստեփանակերտի ուսուցչական ինստիտուտում: 1949-1967 թվականներին գլխավորել է ԼՂԻՄ֊ի գրողների միությունը։ Միաժամանակ եղել է «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագիր, մշակույթի մարզային վարչության պետ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի գործադիր կոմիտեի փոխնախագահ։ 1957 թվականին Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը բեմադրել է Բագրատ Ուլուբաբյանի «Հողի լեզուն», 1963 թվականին՝ «Ում հետ ես դու» պիեսները:

1968 թվականին տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։ 1969 թվականին «Արցախի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 10-րդ դարը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան: 1973 թվականին «Խաչենի իշխանության պատմությունը (9-ից 10-րդ դարեր)» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան: Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող: Արցախյան շարժման ակտիվ մասնակից է եղել։ Մահացել է 2001 թվականի նոյեմբերի 19-ին Եղվարդում 76 տարեկան հասակում: Թաղված է Երևանում:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատ Ուլուբաբյանը զբաղվել է ինչպես պատմագիտությամբ, այնպես էլ գրականությամբ: Եղել է Հայաստանի Գրողների միության անդամ: Հրատարակել է բանաստեղծությունների 2 ժողովածու, պատմվածքների և վիպակների 5 ժողովածու («Այգեստան», «Թարթառ», «Լեռնաստան», «Հատիկը չի մահանում», «Կանթեղ»), 4 վեպ («Հայրենի հող», «Մարդը», «Ոսկե շղթա», «Սարդարապատ»): Գրաբարից արդի հայերենի է թարգմանել Ղազար Փարպեցու «Հայոց պատմություն» կոթողային աշխատությունը: Պատմագիտական աշխատությունները գլխավորապես նվիրված են Արցախի պատմությանն ու մշակույթին, նրա պատմաճարտարապետական հուշարձաններին, գործիչներին և Հայաստանի զարգացած ֆեոդալիզմի պատմությանը:

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմագիտական աշխատություններ

Բանաստեղծական ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երգեր աշխատանքի և խաղաղության (բանաստեղծություններ), Բաքու, 1952, 92 էջ:
  • Այս առավոտ (բանաստեղծություններ), Երևան, 1956, 72 էջ:

Պատմվածքների և վիպակների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այգեստան (վիպակ), Բաքու, 1960, 188 էջ:
  • Թարթառ (վիպակ և պատմվածքներ), Երևան, 1963, 180 էջ:
  • Լեռնաստան (պատմվածքներ), Բաքու, 1966, 200 էջ:
  • Հատիկը չի մահանում (վիպակներ), Երևան, 1967, 340 էջ:
  • Կանթեղ (պատմվածքներ և վիպակներ), Երևան, 1976, 343 էջ:

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենի հող (վեպ), Երևան, 1959, 388 էջ:
  • Մարդը (վեպ), Բաքու, 1963, 256 էջ:
  • Ոսկե շղթա (պատմավեպ), Երևան, 1979, 376 էջ:
  • Սարդարապատ (պատմավէպ), հատ. Ա, Պէյրութ, 1987, 272 էջ:
  • Սարդարապատ (պատմավեպ), Երևան, 1988, 560 էջ:
  • Սարդարապատ (պատմավէպ), հատ. Բ, Պէյրութ, 1989, 293 էջ:
  • Սարդարապատ (պատմավեպ), Երևան, 1991, 560 էջ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

{{DEFAULTSORT:Ուլուբաբյան, Բագրատ}